«Ոչ մի լճացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի քննարկման մեջ չկա»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերժենը հայտնել է, որ իր «Շոտլանդիայի ազգային կուսակցություն» կուսակցությունը «պատմական» հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայում կայացած շրջանային ընտրությունների արդյունքում, հայտնում է korrespondent.net-ը:
Վիենտանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ապրիլին վիետնամական երկու հեռուստաալիքներով հեռարձակվել են Լեռնային Ղարաբաղի, այդ թվում ապրիլյան իրադարձությունների, և Հայոց ցեղասպանության մասին հաղորդումներ: Երկու հեռուստաալիքներն էլ համավիետնամական են և ունեն 80 մլն լսարան: Վերոնշյալ հաղորդումներում հանդես են եկել Վիետնամում ամենահայտնի գիտնականները, քաղաքական մեկնաբանները:
Քառամյա անկումից հետո երրորդ ամիսը շարունակ պարենային արտադրանքի համաշխարհային գները աճում են:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններում Ադրբեջանի կորուստները մինչ վերջերս գնահատվում էին մոտ 180-200 զոհվածներ, այդ թվում` մոտ 30 հատուկ ջոկատայիններ, երկու ուղղաթիռ, երեք տանկ եւ երկու անօդաչու թռչող սարք: Սակայն OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից բերվող փակ տվյալներով` Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ:
Հունական Իդոմենի կղզում՝ փախստականների համար նախատեսված ճամբարում, տեղի է ունեցել առաջին հարսանիքը, հայտնում է Daily Mail-ը: Ամուսնացող երիտասարդները եղել են սիրիացիներ:
Բեռլինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում բռնության նոր էսկալացիայի նշաններից: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Ռուսաստանը վարկային համաձայնագիրը վավերացրել է փետրվարին: Համաձա յնագրով կան նախատեսված որոշակի ընթացակարգեր, որոնց շրջանակներում գործողություններ են իրականացվում»,-ասաց Կ. Նահապետյանը:
Մոսկվան հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը, տվյալ թեման դուրս չի գալիս օրակարգից:
ԱՄՆ-ը կարևոր է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը:
Վերջին շրջանում պայմանավորվածությունները սպառնալիքի տակ էին հայտնվել Հալեպի շրջանում թեժ մարտերի պատճառով, որտեղ երկու շաբաթում մոտ 300 մարդ էր սպանվել:
«Մոսկվան և Բաքուն թերագնահատեցին Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հիմա ու մինչ օրս էլ այն վատ են պատկերացնում»,- կարծում է հետխորհրդային տիրույթի երկրների հարցով փորձագետ Արկադի Դուբնովը:
Մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին կարծում է, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է ներկայացնում իր երկրի համար: Այս մասին են վկայում սոցիոլոգիական հարցման արդյունքները, որ անցկացրել են CNN հեռուստաալիքն ու ORC հետազոտական ծառայությունը:
Դավութօղլուն, իմանալով այդ մասին, զանգահարել է Էրդողանին ու ասել այդ մասին` նշելով, որ կուսակցական ընկերներն ասում են, որ էրդողանի հրահանգով է դա, էրդողանն էլ ասել է, որ դա նորմալ է, նրանց ղեկավարն ինքն է։ Դավութօղլուն էլ ասել է` ուրեմն դուք իմ ղեկավա՞րն էլ եք, ու որոշել է հրաժարական տալ»։
Հունաստանում այսօր համընդհանուր երկօրյա գործադուլ է սկսվել՝ ուղղված կառավարության առաջարկած կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության բարեփոխումների, ինչպես նաև միջազգային վարկատուների պահանջով հարկերի բարձրացման դեմ:
Մարինյան թատրոնի նվագախումբը՝ դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, համերգ է տվել Սիրիայի Պալմիրա քաղաքի ավերակների հարևանությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին զեկուցումով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց 2012- 2016թթ. երևանաբնակ սիրիահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները:
ՀՀ իշխանությունն ինչո՞ւ է մեր բանակը զինում միայն ՌԴ-ից գնած զինտեխնիկայով։ Նախօրեին ԱԺ-ում պաշտպանության նախարարի և մի խումբ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ նման հարց է տրվել Սեյրան Օհանյանին։
«Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում: Այսպիսով, մենք կոչ ենք անում կողմերին կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար»:
Եվրոպական միությունը չի կարող գնատական տալ Թուրքիայի վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալուն, ինչպես նաև թե դա ինչպես կազդի փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի վրա:
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Գերագույն դատարանի նախագահին և ևս երեք դատավորների կոչ է արել ինքնակամ լքել պաշտոնները` վստահությունը կորցնելու պատճառով:
«Երբ և ինչ պայմաններով դա տեղի կունենա, առանձին և մեծ խոսակցության թեմա է։ Այդ պատճառով միջնորդները պետք է կա՛մ միջոցներ ձեռնարկեն կրակի դադարեցման նոր ռեժիմ ստեղծելու համար, կա՛մ համակերպվեն նոր մեծ պատերազմի և սեփական շահերի կորուստների հետ»։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկինը՝ Միշելը, մայիսի 4-ին՝ «Աստղային պատերազմների» օրը, պարել են R2-D2 դրոիդի եւ կայսերական գրոհիչների հետ:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Նորությունների ազգային ծառայության խմբագիր Ալեքսանդր Ռուբցովի սպանության դեպքի առթիվ:
Ի դեմս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, գործ ունենք բռնապետի հետ: Էրդողանը չի հանդուրժի որևէ մեկին, ում ազդեցությունից կթուլանա նրա հեղինակությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ` ադրադառնալով Էրդողան-Դավութօղլու լարված հարաբերություններին:
Բավականին երկար դասախոսություն էր, սակայն չտրվեց շատ ուղիղ և հստակ ձեւակերպված հարցի պատասխանը: Որովհետև ես համաձայն եմ, որ արդեն բանը բանից անցել է՝ մարդասպաններին Ադրբեջանի ազգային հերոսներ հռչակել: Դա արվեց Ռամիլ Սաֆարովի դեպքում և հիմա, դուք տեղյակ եք բոլոր բռնություններին, նրանց, որոնք իրականացվել են Արցախի դեմ լայնածավալ, բավականին լավ ծրագրված և կազմակերպված ագրեսիվ ռազմական գործողությունների ընթացքում ԴԱԻՇ-ի ոճով: Միգուցե ոչ ԴԱԻՇ-ի ոճով, այլ՝ Բաքվի ոճով, որովհետև դրանից առաջ Սաֆարովի դեպքն էր: Երեք պատանդ հայ զինվորներ գլխատվել են, և նրանց գլուխները ցուցադրվել են Ադրբեջանի գյուղերում և քաղաքներում: Եվ մարդասպաններից մեկը ընդամենը երկու օր առաջ ազգային հերոս հռչակվեց Ադրբեջանի նախագահի կողմից:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը էլ ավելի բարձրացնել պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռանվտանգության սպառնալիքներից:
Երևանի և Ստեփանակերտի պաշտոնական հայտարարությունները փոխլրացուցիչ են ըստ էության և նպատակաուղղված ձևով նույն ճանապարհներն են անցնում։
Լյուքսեմբուրգի եվրոպական գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ խիստ օրենսդրությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն որոշում է կայացրել չառաջադրել իր թեկնածությունն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնում, որի արտահերթ համագումարը նախատեսված է մայիսի 22-ին: