Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարևոր է համարում ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը. Ռոբերտ Սեկուտա

ԱՄՆ-ը կարևոր է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, լրագրողներին այսօր հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ են վարում կողմերի հետ, որպեսզի սկսվի աշխատանքը խաղաղության մեծ համաձայնագրի վրա:

Կարծում եմ, որ ներկա փուլում շատ կարևոր են կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, հրաժարումն այնպիսի քայլերի ձեռնարկումից, որոնք կարող են իրավիճակն ավելի լարել, միևնույն ժամանակ, համատեղ աշխատանքը խաղաղության մեծ համաձայնագրի վրա»,- ասել է Սեկուտան:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը գտնվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ուշադրության ներքո, բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գործադրում է հնարավոր ամեն ջանք՝ նվազեցնելու լարվածությունն ու հասնել խաղաղ համաձայնագրին:

«Կարծում եմ, որ բոլորը հիմա պետք է գործադրեն ջանքեր հենց այդ ուղղությամբ»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս