Բաժիններ՝

Հունաստանում համընդհանուր գործադուլ է սկսվել

Հունաստանում այսօր համընդհանուր երկօրյա գործադուլ է սկսվել՝ ուղղված կառավարության առաջարկած կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության բարեփոխումների, ինչպես նաև միջազգային վարկատուների պահանջով հարկերի բարձրացման դեմ:

Երեկ և այսօր Աթենքում համընդհանուր գործադուլի պատճառով չեն գործում մետրոն, արվարձանները միմյանց կապող գնացքներն ու տրամվայները, հայտնում է Ekathimerini-ն: Ավտոբուսները և տրոլեյբուսներն այսօրվանից սկսած՝ երկու օր նույնպես երթուղի դուրս չեն գա:

Մայիսի 9-ին գործադուլի պատճառով չի գործի Սալոնիկի տրանսպորտը: Լաստանավերը չեն գործի մինչև երեքշաբթի:

Գործադուլին միանալու են բոլոր պետական և մասնավոր ԶԼՄ-ները՝ թերթերը, հեռուստաալիքները, ռադիոն: Նավաստիների համահունական ֆեդերացիան հայտարարել է 4-օրյա գործադուլի մասին, որը տևելու է մինչև երեքշաբթի՝ ժ. 6.00-ն:

Հունաստանի կառավարության առաջարկած նախագծի քննարկումները մեկնարկելու են վաղը Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում, որը, ինչպես սպասվում է, պետք է ավարտվի կիրակի երեկոյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս