Առաջին հարսանիքը՝ սիրիացի փախստականների հունական ճամբարում
Հունական Իդոմենի կղզում՝ փախստականների համար նախատեսված ճամբարում, տեղի է ունեցել առաջին հարսանիքը, հայտնում է Daily Mail-ը: Ամուսնացող երիտասարդները եղել են սիրիացիներ:
Արարողությունը տեղի է ունեցել վրաններից մեկում: Զույգին հարսանիք են օգնել կազմակերպել ճամբարի աշխատակիցները: Մասնավորապես, նրանք նորապսակներին տորթ են նվիրել:
Ինչպես պատմել է տղամարդը, ինքը հույս է ունեցել ամուսնանալ և նոր կյանք սկսել Գերմանիայում, սակայն չի պատկերացրել, որ իրականում կամուսնանա Հունաստանում: Զույգը մնացել էր ճամբարում 6 շաբաթ և որոշել էր ի վերջո, որ այլևս չի ուզում սպասել հարսանիքին, գրում է թերթը: