«Ես երբեք չեմ վազել պաշտոնի հետևից». Դավութօղլուն կշարունակի աշխատանքը ԱԶԿ-ում՝ որպես խորհրդարանի պատգամավոր
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն որոշում է կայացրել չառաջադրել իր թեկնածությունն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնում, որի արտահերթ համագումարը նախատեսված է մայիսի 22-ին:
«Մեր կուսակցությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ: ԱԶԿ-ի ներսում խորհրդատվություններից հետո որոշում կայացրեցի մայիսի 22-ին հրավիրել արտահերթ համագումար: Ես երբեք չեմ վազել պաշտոնի հետևից: Ես չեմ ուզում դառնալ կուսակցության թեկնածու և նախագահ այն պայմաններում, երբ չկա համաձայնություն: Ես չեմ առաջադրի իմ թեկնածությունը մայիսի 22-ի քվեարկությանը»,- ասել է նա:
Միաժամանակ, Դավութօղլուն շարունակելու է աշխատանքը երկրի խորհրդարանում: «Ես չեմ առաջադրվելու ԱԶԿ-ի նախագահի պաշտոնում, սակայն մինչև վերջին պահը կշարունակեմ իմ քաղաքական պայքարը՝ որպես ԱԶԿ-ի պատգամավոր»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ ԱԶԿ-ի համար «եկել է միասնության ժամանակը» ու ինքն անձամբ «ոչ մի բացասական վերաբերմունք» չունի իր կուսակիցների և իրեն շրջապատողների նկատմամբ:



