Շոտլանդիայի ազգայնականները հայտարարել են ընտրություններում տարած «պատմական» հաղթանակի մասին
Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերժենը հայտնել է, որ իր «Շոտլանդիայի ազգային կուսակցություն» կուսակցությունը «պատմական» հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայում կայացած շրջանային ընտրությունների արդյունքում, հայտնում է korrespondent.net-ը:
«Թեև ոչ բոլոր ընտրական քվեաթերթիկներն են հաշվել, «ոչ մի կասկած չկա», որ SNP-ն երրորդ անգամ հաղթել է ընտրությունները Շոտլանդիայի շրջանային խորհրդարանում: Այսօր գիշեր SNP-ն անմոռանալի էջ է բացել պատմության մեջ»,- ասել է նա այսօր:
SNP-ն հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի Շոտլանդիայի անկախության օգտին: Այն դեպքում, եթե Միացյալ Թագավորությունը դուրս գա ԵՄ-ի կազմից, SNP-ն մտադիր է նոր փորձ ձեռնարկել ու անկախանալ Լոնդոնից: 2014թ. հանրաքվեի ժամանակ շոտլանդացիները դեմ էին քվեարկել Մեծ Բրիտանիայից դուրս գալու օգտին: