Ռամզան Կադիրովը Գերագույն դատարանի նախագահին և երեք դատավորների առաջարկել է լքել պաշտոնները
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Գերագույն դատարանի նախագահին և ևս երեք դատավորների կոչ է արել ինքնակամ լքել պաշտոնները` վստահությունը կորցնելու պատճառով: Ria.ru-ի փոխանցմամբ Instagram-ի իր էջում Կադիրովը գրել է.
«Չեչնիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Մագոմեդ Կարատաևին և երեք դատավորների առաջարկել եմ դիմում գրել և ինքնակամ թողնել զբաղեցրած պաշտոնները, եթե նրանք պատվի և մասնագիտական էթիկայի զգացում ունեն»,- գրել է նա` վստահություն հայտնելով, որ պաշտոնը լքելը կլինի նրանց կյանքի ամենաճիշտ որոշումը:
Հանրապետության ղեկավարի խոսքով` քննադատության պատճառ են դառնում վիճելի բնակարանների հետ կապված գործերի քննության արդյունքում կայացվող հակասական որոշումները, ոչ օբյեկտիվ որոշումները, քրեական գործերի քննության ժամկետների ձգձգումը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ նման պրակտիկան չի նպաստում դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը: