Բաժիններ՝

Եվրոպան վերջնականապես արգելեց մենթոլով ծխախոտները

Լյուքսեմբուրգի եվրոպական գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ խիստ օրենսդրությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Օրենքը փորձում էին վիճարկել ծխախոտ արտադրող մի քանի ընկերություններ: Բացի մենթոլով ծխախոտի վրա արգելք սահմանելուց, սահմանվում են ստանդարտ ծխախոտատուփեր՝ առանց գունագեղ գրությունների: Արգելվում է նաև էլեկտրոնային ծխախոտների գովազդը, իսկ նիկոտինի մակարդակը դրանցում չի կարող գերազանցել 20 գրամը: Օրենքը կարող է ուժի մեջ մտնել արդեն մայիսի 20-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է Reuters-ը, ծխախոտ արտադրողները զուգահեռ փորձելու են վիճարկել Մեծ Բրիտանիայում ընդունված նոր օրենքը, որը պարտավորեցնում է վաճառել ծխախոտային արտադրատեսակները՝ առանց ապրանքանիշի հիշատակության: Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031