Բեռլինն անհանգստացած է ԼՂ-ում բռնության նոր էսկալացիայի նշաններից
Բեռլինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում բռնության նոր էսկալացիայի նշաններից: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Վկայությունները, որոնք մատնանշում են կողմերի միջև շփման գծում (Լեռնային Ղարաբաղի) նոր, այդ թվում՝ ռազմական էսկալացիան, մենք ընկալում ենք մեծագույն անհանգստությամբ: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ մենք համառորեն կոչ ենք անում կողմերին ձեռնարկել բոլոր քայլերը, որպեսզի խուսափեն նոր էսկալացիայից»,- ասել է Շեֆերը:
Նա հավելել է, թե Բեռլինն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին ու երեք համանախագահներին: