Նորամուծության նախաձեռնող Է հանդես եկել ՆԳ նախարարությունը: Գորովոյի խոսքով՝ գերատեսչությունը որոշել Է ընդօրինակել նման ընթացակարգի վարման մյուս երկրների փորձը: «Մենք այսօր պետք Է հանգիստ ռեժիմով կատարենք այս աշխատանքը»,- ընդգծել Է նա:
6 երկիր իրենց ավիացիան ուղարկում են Իսրայել՝ պայքարելու անտառային հրդեհների դեմ, հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամուլի ծառայությունը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Նոյեմբերի 24-ի գիշերը Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» մայրուղում ճանապարհատրանստորտային պատահար է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությամբ, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է, 1-ը վնասվածքներ է ստացել, հայտնում է Rusarminfo-ն։
«Ժամանակն է դասեր քաղել պատմությունից: Նման ահաբեկչական և հակամարդկային գործողությունների չդատապարտումը կարող է հանգեցնել նոր ողբերգությունների: Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է : Բոլոր փորձերը լուծելու խնդիրը ռազմական ճանապարհով դատապարտված են ձախողման»:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին, որպեսզի մասնակցի 2017թ. Բունդեսթագի ընտրություններին։
Սպանվածի մոտ չեն եղել փաստաթղթեր։ Նրա ինքնությունը հաջողվել է պարզել ավտոմեքենայի միջոցով, որով երթևեկել է։ Մեքենան վերջինս ձեռք էր բերել 2014թ. վարկով, այն ձևակերպված է եղել տղամարդու ազգականի անունով։
Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես բացառիկ հնարավորություն ունեն իրենց նվիրումն ի ցույց դնելու առ հերոսական Արցախն ու նրա ժողովուրդը: Ապիրլյան քառօրյային հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Արցախն ի զորու է միավորել համայն հայության մղումները, երազանքերն ու իղձերը: Խորապես համոզված եմ, որ այսօր Արցախում է թաքնված յուրաքանչյուր հայի հպարտությունը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը:
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման Գոհաբանության օրվա տոնի նախօրեին այցելել է Վաշինգտոնի ծերանոցներից մեկն ու տարեցներին անձամբ մատուցել տոնական ընթրիքը, հայտնում է Սպիտակ տունը։
Մոսկվայի հարավ-արևմուտքում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ հրազենային վնասվածքներով, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին հոկտեմբերին Փարիզում ոչ պաշտոնապես քննարկել է դիվանագետների, քաղաքական գործիչների ու գործարարների հետ ՌԴ-ի հետ համագործակցության հնարավոր եղանակները՝ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու նպատակով, հայտնում է The Wall Street Journal-ը։
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չի պատրաստվում հանդես գալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է երաժշտի ներկայացուցիչ Ֆրեն Կերտիսը։
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 54 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը մտադիր է 10 մլն դոլար հատկացնել ատելությամբ դրդված հանցագործությունների դեմ պայքարելու նպատակով, որը նա բացատրում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի և նրա հաղթանակի հետ, հայտնում է The New York Times-ը։
Խորհրդարանին ուղղված ավանդական աշնանային ուղերձում Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Brexit-ի հանրաքվեի հետևանքով երկրի բյուջեն կստանա 122 մլրդ ֆունտ սթեռլինգ (155 մկրդ դոլար) պակաս, քան պլանավորվել էր։
Չինաստանի Ցզյանսի նահանգի Ֆենչեն քաղաքում կառուցվող էլեկտրակայանի փլուզման հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Այսօր մեկնարկել է Ուզբեկստանի նախագահի արտահերթ քվեարկությունը։ Ընտրատեղամասերն աշխատելու են տեղի ժամանակով ժ. 9.00-18.00-ն մինչև դեկտեմբերի 2-ը։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հաջորդ նախագահական ընտրություններում իր մասնակցությանը և իր իրավահաջորդի մասին հարցին, հայտնում է Sputnik Kazakhstan-ը։
Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գյուլնարա Քարիմովան ողջ է։ Քարիմովայի որդին «ընդամենը լուրեր» է որակել ԶԼՄ-ներում մոր մահվան մասին տարածված լուրերը։
ՄԱԿ-ը նոյեմբերի 23-ին նախազգուշացրել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրացման մասին և կոչ է արել երկրներին փակուղուց դուրս գալու համար որոնել խաղաղ կարգավորման ելքեր, հայտնում է TASS-ը։
Չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում կրած պարտությանը, Հիլարի Քլինթոնը իր օգտին տված ձայների քանակով ավելի առաջ է անցել Դոնալդ Թրամփից։
Անկարայում Գերմանիայի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել Թուրքիային` իր մտահոգությունը հայտնելով որոշ թուրք քաղաքական գործիչների կողմից գերմանական կողմի ուղղությամբ հնչեցված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
«Անհրաժեշտ է ակտիվացնել Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես Արեւմուտքի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը խաղաղություն չի բերի, այն կառավարվող հակամարտություն է ցանկանում տեսնել Ղարաբաղում: Սակայն, խնդիրն այն է, որ այդտեսակ հակամարտությունները հնարավոր չէ կառավարել»:
Ծախսերի ինդեքսը հաշվելիս հաշվի է առնվում եկամուտը և գումարի չափը, որն անհրաժեշտ է մթերքի անհրաժեշտ քանակ և ծառայություններ գնելու համար, այդ թվում՝ տրանսպորտ, հարմարություններ, ռեստորան, բնակարանային ծախսեր։
Իսլամի հիմնական երկու ճյուղերը: Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» պատրաստած տեսանյութում:
ԱՄՆ արևևլյան տարածաշրջանի Հայ Դատի հանձնախումբն Իլինոյսից սենատոր Մարկ Քըրքին կպարգևատրի իր բարձրագույն` հեղինակավոր Ազատության շքանշանով:
Թուրքիայի զինված ուժերում անցկացված հերթական հետախուզական գործողության արդյունքում բերման են ենթարկվել 34 կասկածյալներ, որոնցից 18-ը ձերբակալվել են:
Այս տարվա սկզբին ՆԱՏՕ-ն լայնածավալ ռազմավարժանքներ անցկացրեց Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում՝ իր աջակցությունը ցույց տալու համար, սակայն այդ երկրներն այժմ մտահոգված են, որ նորընտիր նախագահ Թրամփը կարող է փոխել դիրքորոշումը:
Պրոֆ. Թաներ Աքչամը լուրջ հարված է հասցրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտումներին խիստ բովանդակալից մի դասախոսության ժամանակ, որը տեղի է ունեցել Արարատ-Էսքիջյան թանգարանի Շին մատուռում (Միշն Հիլզ, Կալիֆորնիա), նոյեմբերի 20-ին: Թուրք պատմաբան դոկտ. Աքչամը Քլարք համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության «Ռոբերտ Արամ և Մարիաննա Գալստյան, և Ստեֆան ու Մարիոն Մուգար» ամբիոնի ղեկավարն է:
«Հիմնական տարբերությունները հետևյալն են՝ Մադրիդյան փաստաթղթում խոսվում է շրջակա բոլոր յոթ տարածքների վերադարձի մասին, Կազանում խոսք է գնում միայն հինգի մասին։ Ինչ-որ կերպ արմատապես հարցը կարող է լուծվել, կարող է լինել նաև համաձայնագիր»:
Կորեայի Հանրապետության դատախազությունը խուզարկություններ է կատարել Samsung-ի կենտրոնակայանում եւ Ազգային կենսաթոշակային հիմնադրամում (ԱԿՀ): Ինչպես հայտնել է հսկողական գերատեսչությունը, այդ քայլերը երկրի նախագահ Փակ Քըն Հեի շրջապատում կոռուպցիոն սկանդալի հետաքննության մաս են կազմում: