«Հորդորում եմ ոչ մի վայրկյան չսակարկել, չքննել հայրենիքի նկատմամբ սերը, իսկ Արցախի հանդեպ՝ պարտքը». Գագիկ Ծառուկյան

Այսօր Լոս Անջելեսում «Իմ Արցախ»  խորագրի ներքո մեկնարկում է Հայաստան Համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը:

Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես բացառիկ հնարավորություն ունեն իրենց նվիրումն ի ցույց դնելու առ հերոսական Արցախն ու նրա ժողովուրդը: Ապիրլյան քառօրյային հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Արցախն ի զորու է միավորել համայն հայության մղումները, երազանքերն ու իղձերը: Խորապես համոզված եմ, որ այսօր Արցախում է թաքնված յուրաքանչյուր հայի հպարտությունը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը:

Աշխարհի չորս ծագերում ապրող ոչ մի հայ իրավունք չունի զերծ մնալ իր ինքնությունը վերահաստատելու, հայ լինելու բերկրանքն արցախցի հայրենակիցների հետ կիսելու այս բացառիկ հնարավորությունը:

Ուստի՝  100 միլիոն դրամ գումարով միանալով նվիրատուների հոծ բանակին՝ հորդորում եմ Հայաստանի և Սփյուռքի ազնիվ հայրենակիցներիս ոչ մի վայրկյան չսակարկել, չքննել հայրենիքի նկատմամբ սերը, իսկ Արցախի հանդեպ՝ պարտքը: Եվ ուրեմն ոչ թե իմ, քո, ձեր, այլ բոլորիս Արցախի համար կատարենք նվազագույնը, որ կարող և պարտավոր ենք անել:

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյան

Տեսանյութեր

Լրահոս