Հայտնի է Մոսկվայում գնդակահարված Հայաստանի քաղաքացու ինքնությունը
Պարզվել է այս գիշեր Մոսկվայի հարավ-արևմուտքում գնդակահարված Հայաստանի քաղաքացու ինքնությունը։ Նրա անունը Գևորգ Գ. Է, հայտնում է mk.ru-ն։
Հաղորդվում է, որ զոհը զբաղվել է շինարարական բիզնեսով։ Տաքսու վարորդի խոսքով, որը դարձել է սպանության ականատես, սպանվածը (մոտավորապես 30 տարեկան) գնդակահարվել է իր BMW ավտոմեքենայից ոչ հեռու, ենթադրաբար վարձու մարդասպանի կողմից, որը սպանության վայրից հեռացել է մուգ կանաչ «Լենդ Ռովեր» ավտոմեքենայով։
Սպանությունը տեղի էր ունեցել «Յասնևո» մետրոյի հարևանությամբ, գիշերը ժ. 02.00-ի սահմաններում։
Սպանվածի մոտ չեն եղել փաստաթղթեր։ Նրա ինքնությունը հաջողվել է պարզել ավտոմեքենայի միջոցով, որով երթևեկել է։ Մեքենան վերջինս ձեռք էր բերել 2014թ. վարկով, այն ձևակերպված է եղել տղամարդու ազգականի անունով։
Սպանության վայրից ոչ հեռու հայտնաբերվել էր «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Զենքը եղել է առանց խլացուցչի։
Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ-ի՝ «Սպանություն» և «Զենքի անօրինական ձեռքբերում» հոդվածներով։