Մոդին խուսափում է Թրամփի հետ հեռախոսազրույցներից. լրատվամիջոցներ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խուսափել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցներից երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի նախապատրաստման ընթացքում՝ կարծելով, որ ամերիկացի առաջնորդը քննարկվող հարցերը կներկայացնի իր համար բարենպաստ լույսի ներքո, պնդում է Financial Times-ը՝ հղում անելով Մոդիին մոտ կանգնած աղբյուրներին։

«Առևտրային բանակցությունների ձգձգվելու պատճառով Մոդին խուսափել է Թրամփի զանգերից՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ նախագահը կներկայացնի քննարկվող հարցերի իր տարբերակը»,- գրում է թերթը:

Ինչպես նշում է հրատարակությունը, Հնդկաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային համաձայնագրի նախագիծը քննարկվում է 2025 թվականի կեսերից։ Սակայն համաձայնության հասնելը դժվարացել է մի շարք հարցերի շուրջ անհամաձայնությունների պատճառով։ Մասնավորապես, թերթը շեշտում է, որ Թրամփը «պարծենում էր» Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում միջնորդի իր դերով, մինչդեռ Հնդկաստանի կառավարությունը կտրականապես վիճարկում էր դա։

Տեսանյութեր

Լրահոս