Բաժիններ՝

Չեն Ընի դեռահաս դուստրը գլխավորում է Հյուսիսային Կորեայի հրթիռային վարչությունը. ԶԼՄ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեռահաս դուստրը՝ Կիմ Չժու Էն, նշանակվել է երկրի հրթիռային վարչության տնօրեն: Այդ մասին հաղորդել է հարավկորեական «Չոսոն Իլբո» թերթը՝ հղում անելով կառավարության իրազեկ աղբյուրների։

Այդ աղբյուրների համաձայն՝ Կիմ Չեն Ընի դուստրը կատարում է Հյուսիսային Կորեայում հրթիռների արտադրության գծով գլխավոր տնօրենի պարտականությունները։

Հարավկորեական հետախուզությունը ենթադրում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր դստերը նշանակել է հրթիռների արտադրության գծով գլխավոր տնօրենի պաշտոնում՝ զինվորականների նկատմամբ օպերատիվ վերահսկողություն ապահովելու համար։ Դրա հետ մեկտեղ հրատարակությունը նշում է, որ երկրի հրթիռների արտադրության գծով գլխավոր վարչությունը պաշտոնապես ղեկավարում է Չան Չհան Հան։

Սակայն Կիմ Չեն Ընի դուստրը հաշվետվություններ է ստանում գեներալներից և կարգադրություններ անում:

Բացի այդ, հրատարակության աղբյուրների տվյալների համաձայն՝ Կիմ Չեն Ընի դուստրն իր անունը Կիմ Չժու Էից փոխել է Կիմ Չժու Հե։ Թերթն ընդգծում է, որ այդ փաստը կարող է վկայել այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը նշանակվել է որպես նրան փոխարինող։

«Չոսուն Իլբո»-ն հիշեցնում է, որ ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդը սկզբում հայտնի էր որպես Կիմ Չեն Ուն, սակայն հետագայում փոխել է իր անունը՝ դառնալով Կիմ Չեն Ըն։

Կա մի տեսություն, որ նա իր անունը «Չեն Ուն»-ից (նշանակում է «ամպ») փոխել է «Չեն Ըն»-ի (նշանակում է «բարիք») 2009 թվականին, երբ նշանակվել է իր հորը՝ Կիմ Չեն Իրին փոխարինող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս