Չինաստանի ԱԳՆ-ն միջուկային զենքի կիրառումը անընդունելի է համարում

Չինաստանը հետևողականորեն հայտարարում է միջուկային զենքի կիրառման և միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին, չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։

Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են միջուկային զենք փոխանցել Ուկրաինային։ Արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ եվրոպական երկրների ծրագիրն այն է, որ Կիևը կկարողանա ավելի բարենպաստ պայմաններ փնտրել ռազմական գործողությունները դադարեցնելու համար, եթե ունենա միջուկային ռումբ:

«Ես տեղյակ չեմ համապատասխան իրավիճակից։ Սկզբունքորեն, Չինաստանը մշտապես հայտարարել է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության և միջուկային պատերազմի կանխարգելման, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման վերաբերյալ միջազգային պարտավորությունների խստորեն պահպանման անհրաժեշտության մասին»,- ասել է Մաո Նինը РИА Новости-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս