Իսպանիայում միգրանտներին ԵՄ անօրինական տեղափոխմամբ զբաղվող ցանց է բացահայտվել
Իսպանիայի ոստիկանությունը Մադրիդում բացահայտել է հանցավոր ցանց, որը կազմակերպել է կեղծ փաստաթղթերով միգրանտների անօրինական մուտքը Եվրոպա։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է երկրի իրավապահ մարմինների հրապարակած հաղորդագրության մեջ։
«Ազգային ոստիկանության աշխատակիցները Մադրիդում բացահայտել են հանցավոր կազմակերպություն, որը, ենթադրաբար, կեղծ փաստաթղթերի միջոցով նպաստում էր միգրանտների անօրինական մուտքին Եվրոպա», – ասվում է տեքստում։
Ոստիկանության տվյալներով՝ խումբը միգրանտներին տրամադրել է կեղծ կոլումբիական փաստաթղթեր՝ թույլ տալով նրանց ճանապարհորդել տարբեր երկրներով։ Գործողության ընթացքում ձերբակալվել է երկու մարդ։Հետաքննությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, երբ բացահայտվել են դեպքեր, երբ Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիները օգտագործել են Էկվադորում տրված կեղծ կոլումբիական փաստաթղթեր:
Հետաքննության տվյալներով՝ յուրաքանչյուր միգրանտ հանցավոր խմբին վճարել է մոտ 5000 դոլար՝ իրենց երթուղին կազմակերպելու համար:



