Ղազախստանում Սու-30ՍՄ է կործшնվել
Ղազախստանի Կարագանդայի մարզում Սու-30ՍՄ է կործանվել, չորեքշաբթի հայտնել է Ղազախստանի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Այս տարվա փետրվարի 25-ին Կարագանդայի մարզում պլանային ուսումնամարզական թռիչքների իրականացման ժամանակ Սու-30ՍՄ կործանիչը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռի անձնակազմը ժամանակին կատապուլտվել է: Օդաչուները ողջ են, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նրանք գտնվում են բժշկական մասնագետների հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։



