Փորձագետը մանրամասներ է բացահայտել Զելենսկիի բունկերի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի բունկերը գտնվում է Կիևի կենտրոնում՝ 40 մետր խորության վրա։ Ռազմական փորձագետ Եվգենի Միխայլովը aif.ru-ին տված հարցազրույցում բացահայտել է Ուկրաինայի առաջնորդի հատուկ օբյեկտի մասին մանրամասներ։
«Այս տեսակի բունկերները կարող են գտնվել համեմատաբար փոքր խորության վրա՝ 30-40 մետր։ Բայց վստահ եմ, որ նրանք այն ավելի խորն են դարձրել Զելենսկիի համար»,- նշել է փորձագետը։
Նա վստահություն է հայտնել, որ օբյեկտը կառուցվել է խորհրդային ինժեներների կողմից։ Ուկրաինայի առաջնորդը կարող է շատ երկար ժամանակ անցկացնել բունկերում, եթե անհրաժեշտ լինի։



