Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին

Լեհաստանը ցանկանում է իր բանակի թվաքանակը հասցնել 500 հազարի։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  լրագրողներին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ լեհական բանակում կա 218 հազար մարդ։

«Կես միլիոնանոց բանակ։ Սա մի քանի տարվա ռազմավարական նպատակ է, որը մենք կիրականացնենք», – նշել է Կոսինյակ-Կամիշը։

Նա ընդգծել է, որ դա վերաբերում է և՛ պրոֆեսիոնալ բանակին, և՛ տարածքային պաշտպանության ուժերին։

«Սա և՛ պրոֆեսիոնալ բանակ է, և՛ տարածքային պաշտպանության պահեստազոր։ Եվ մենք այս տարի մեծ ուշադրություն կդարձնենք այս բարձր պատրաստվածության պահեստազորին», – ընդգծել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս