Դանիան պատրաստ է քննարկել միջուկային զենքի տեղակայման հարցը
Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը հայտարարել է, որ բաց է ապագայում Դանիայի տարածքում միջուկային զենքի տեղակայման քննարկման համար, ինչը ներկայումս արգելված է։
Politiken թերթին տված հարցազրույցի ընթացքում նախարարին հարցրել են, թե արդյոք նա բաց է Կոպենհագենի կողմից միջուկային զենքի ֆինանսավորման կամ նույնիսկ ապագայում դանիական տարածքում դրանց տեղակայման քննարկման համար։
«Ես բաց եմ ամեն ինչ քննարկելու համար»,- պատասխանել է Պոուլսենը։



