
Brent նավթն էժանացել է բարելի դիմաց մինչև 51 դոլար

Մարտի 13-ին էտալոնային մակնիշների նավթի գները շարունակում են իջնել՝ անցյալ շաբաթվա արդյունքներով 9 տոկոս անկումից հետո։
Ներդրողներին անհանգստացնում է, որ ԱՄՆ-ում մինչեւ ռեկորդային ծավալներ նավթի պահուստների մեծացումը ի չիք կդարձնի շուկայի՝ վառելիքով գերհագեցման կրճատման ուղղությամբ ՕՊԷՔ-ի անդամ երկրների եւ նավթի մյուս խոշոր արտադրողների գործողությունների արդյունավետությունը:
Լոնդոնի ICE Futures սակարանում Երեւանի ժամանակով ժամը 9:10-ին Brent մակնիշի նավթի մայիսյան ապառնագրերն էժանացել են 0,35 դոլարով (0,68 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 51,02 դոլար:
Նախորդ աշխատանքային օրը կայացած սակարկություններում դրանց գինն իջել էր 0,82 դոլարով (1,57 տոկոսով)՝ սակարկություններն ավարտելով բարելի դիմաց 51,37 դոլարի մակարդակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։