Բաժիններ՝

Հարավային Կորեայում ևս մեկ վարժանքներ են սկսվել ԱՄՆ-­ի մասնակցությամբ

ԱՄՆ­-ի եւ Հարավային Կորեայի զինված ուժերը սկսել են Key Resolve համատեղ հրամանատարաշտաբային վարժանքները, որոնք կոչված են ստուգել արտակարգ հանգամանքների դեպքում Կորեական թերակղզու շրջանում ամերիկյան զորքերի
օպերատիվ իրազեկման հնարավորությունները։

Ինչպես նշում է Kyodo լրատվական գործակալությունը, դրանք կընթանան Foal Eagle խոշոր դաշտային զորավարժություններին զուգահեռ, որոնք անցկացվում են մարտի 1-­ից: Դրանց մասնակցում են բոլոր զորատեսակները:

Սեուլյան մամուլի տվյալներով՝ Foal Eagle զորավարժությունների ընթացքում փորձարկվում է «5015 օպերատիվ պլանը», որը ԿԺԴՀ­-ի հրթիռային եւ միջուկային բազաներին հարվածներ է նախատեսում արտակարգ հանգամանքների դեպքում:

Կողմերը նաեւ վարժանքներ են անցկացնում հահահրթռային պաշտպանության բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս