Բաժիններ՝

Վերոնիկա Սկվորցովան ընտրվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախագահ

Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան գլխավորել է Առողջապահության համաշխարհային ասամբլեան (ԱՀԱ): Այդ մասին  հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը:

«Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ընտրվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախագահ: Ընտրությունները մայիսի 22­-ին անցկացվել են Ժնեւում ԱՀԱ­-ի առաջին լիագումար
նիստում»,­լ-րագրողներին հայտնել է Սալագայը: Ասամբլեան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գերագույն մարմինն է:

Այն գումարվում է տարեկան մեկ անգամ եւ ընդունում է որոշումներ, որոնց հիման վրա ԱՀԿ-­ն գործում է հաջորդ տարվա ընթացքում: Ավելի վաղ Սկվորցովային ԱՀԿ­-ի նախագահի պաշտոնում անվանակարգել էին եվրոպական երկրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031