ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Beechcraft BE-60 երկշարժիչ քաղաքացիական ինքնաթիռն ընկել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի բազայի տարածքում:
Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի հուղարկավորությանը կգա նրա 106-ամյա մայրը՝ Ռոբերտան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր վարչակազմի գործողությունները կրախի կմատնեն Իրանին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄակՔեյնի մահվան կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն պատճառով, որ Անկարան հրաժարվում է ազատել կալանավորված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է քննարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Միացյալ Նահանգների դուրս գալու հարցը:
Գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ։ Նա 1մլն թուրքական լիրայի փոխհատուցում է պահանջել Թուրքիայից՝ շուրջ 1 տարի անօրինական կերպով կալանքի տակ պահվելու համար։
Եվրամիությունը (ԵՄ) պետք է լավ նախապատրաստված լինի Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջը իրադրության զարգացման բոլոր տարբերակներին, այդ թվում՝ հետագա համագործակցության պայմանների շուրջը բանակցությունների ձախողմանը:
Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ ամերիկյան կողմը մերժել է Հայաստանի առաջարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կազմակերպելու համար:
Սեպտեմբերի 1-ից մինչեւ 8-ը Միջերկրական ծովում տեղի կունենան Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի ուժերի եւ Օդատիեզերական ուժերի խմբավորման ընդգրկուն զորավարժությունները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Եվրամիության (ԵՄ) մյուս երկրների ղեկավարներին համոզել Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության հարցում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնամուխ է եղել անվտանգության ապահովման նոր դաշինքի կազմավորմանը, որին տրվել է Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինք (MESA) կամ ոչ պաշտոնապես՝ «արաբական ՆԱՏՕ» անվանումը:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Արգենտինայի Հանրապետության հետ արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագրի վավերացմանը, որը ստորագրվել է 2014 թվականին:
Հայաստանի Հանրապետությունն Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:
«Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակվել է ռուսական հակահրթիռի փորձարկման կադրեր, որը նմանօրինակը չունի աշխարհում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՉԺՀ-ն ԿԺԴՀ-ի վրա ճնշում է գործադրում Վաշինգտոնի հետ սեփական տարաձայնությունների պատճառով։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հակառուսական պատժամիջոցների վերացման կոչ է արել:
Վենետիկի միջազգային կինոփառատոնը հոբելյանական 75-րդ անգամ օգոստոսի 29-ին բացվել է Իտալիայի Լիդո կղզում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը Հարավային Կորեային եւ Բրազիլիային զիջողություններ է ընձեռում պողպատի արտահանման, իսկ Արգենտինայի համար՝ պողպատի եւ ալյումինի արտահանման համար:
«Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելն է աշխարհում վերջինիս կողմից իրականացվող ապակայունացնող գործունեության համար»:
Դոնալդ Թրամփը վերջին 100 տարվա ընթացքում դարձել է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը ոչ մի ընտանի կենդանի չունի:
Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա այցը Հայաստան և հանդիպումները նրա ղեկավարության հետ շատ կառուցողական էին: Ակնկալվում է ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, մշակութային և առևտրային հարաբերությունները:
Միացյալ Նահանգներն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում վեճ են նախաձեռնել Ռուսաստանի կողմից հուլիսի 6-ին մի շարք ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ տուրքերի սահմանելու կապակցությամբ:
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության պաշտոնյաներին կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով հարվածային անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ փորձարկելու համար:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիասը և ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդը Պենտագոնում համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։
Սաուդյան Արաբիան հանդես է գալիս Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու օգտին:
Արմեն Աշոտյանը որպես Արևելյան գործընկերության EURONEST խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար հուլիսի 9-ին գրավոր դիմել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն (EUROPEAN EXTERNAL ACTION SERVCE) միջազգային և եվրոպական ինստիտուտներում քաղաքական կոռուպցիայի դրսևորումների և դրա դեմ պայքարի առնչությամբ:
TRT թուրքական պետական հեռուստառադիոընկերությունը դադարեցրել է կովբոյների մասին ֆիլմերի ցուցադրումը թուրք-ամերիկյան հարաբերություններում տիրող ճգնաժամի ֆոնին:
Գերմանական Վիսբադենի (Հեսսենի դաշնային երկրամաս) իշխանությունները կարգադրել են ապամոնտաժել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 4-մետրանոց ոսկեզօծ արձանը, որը կանգնեցվել էր ժամանակակից արվեստի Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում: