Բաժիններ՝

Հայաստանի իշխանությունը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄակՔեյնի մահվան կապակցությամբ: Համայնքը մշտապես իր օրակարգային հարցերի, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող խնդիրների լուծման համար դիմում էր սենատորին եւ աջակցություն ստանում նրանից:

ՄակՔեյնը 2 անգամ այցելել է Հայաստան եւ Սենատում միշտ օժանդակել է հայկական օրակարգին: Անգամ ՄակՔեյնի ամենամեծ հակառակորդ Թրամփը, որին ընտանիքն արգելեց մասնակցել սգո արարողություններին, հրահանգել էր 2 օրով իջեցնել Սպիտակ տան դրոշը: Համայնքը ՀՀ իշխանությունների՝ ցավակցական հեռագիր չուղարկելը համարում է քաղաքական լուրջ վրիպում, ինչը կխանգարի համայնքի գործունեությանը հանրապետականների հետ աշխատանքում:

Ի դեպ, Ադրբեջանում ՄակՔեյնն ուներ խիստ հայամետ գործչի համբավ: Հիշեցնենք, որ Ջոն Մակքեյնը աջակցել էր 1989թ. «Արցախի խնդրի արդար եւ խաղաղ կարգավորման» եւ «Մարդասիրական միջանցք» օրենսդրական նախաձեռնություններին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031