Բաժիններ՝

«Եթե նրանք դեպի լավը չգնան, ես դուրս կգամ ԱՀԿ-ից». Թրամփն սպառնացել Է, որ ԱՄՆ-ը դուրս կգա Առևտրի համաշխարհային կազմակերպությունից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է քննարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Միացյալ Նահանգների դուրս գալու հարցը: «Եթե նրանք (ԱՀԿ-ն) դեպի լավը չգնան, ես դուրս կգամ ԱՀԿ-ից»,- հայտարարել է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։

Ավելի վաղ նախագահը քանիցս դժգոհություն է հայտնել կազմակերպության աշխատանքից, որը, նրա կարծիքով, ոտնահարում է ամերիկյան շահերը:

Թրամփը նաեւ «ոչ բավականաչափ լավ» է համարել Եվրամիության կողմից ավելի վաղ ընդունված որոշումն ամերիկյան արտադրության ավտոմոբիլների ներկրման մաքսերի չեղարկման մասին՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված՝ պողպատի եւ ալյումինի սակագների փոխարեն:

«Դա ոչ բակավանաչափ լավ որոշում է»,- ասել է նախագահը: «Նրանց գնորդները սովորել են գնել իրենց, այլ ոչ թե մեր ավտոմեքենաները», պարզաբանել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս