
Թրամփն ԱՄՆ ալյումինի և պողպատի արտահանման զիջողություններ է արել մի քանի երկրների

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը Հարավային Կորեային եւ Բրազիլիային զիջողություններ է ընձեռում պողպատի արտահանման, իսկ Արգենտինայի համար՝ պողպատի եւ ալյումինի արտահանման համար:
Այս մասին ասված է ԱՄՆ-ի առեւտրի նախարարության մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է օգոստոսի 29-ին: Հայտարարության մեջ ասված է, որ ընկերությունները լրացուցիչ բաժնեմասերի համար կարող են դիմել, եթե շուկայում քանակի եւ որակի պատճառով ամերիկյան պողպատի պակաս զգացվի:
«Նախագահ Թրամփը վերստին ցույց տվեց իր աջակցությունն ամերիկացի աշխատավորներին եւ գործարարությանը՝ ազգային շահերը պաշտպանելով այն սպառնալիքից, որը ներկայացնում է պողպատի եւ ալյումինի ներմուծումը»,- մամուլի տեղեկագրում մեջբերում է արված առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի խոսքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: