Բաժիններ՝

Թուրքական ընկերությունը դադարեցրել է կովբոյական ֆիլմերի ցուցադրումը ԱՄՆ-ի հետ ճգնաժամի պատճառով

TRT թուրքական պետական հեռուստառադիոընկերությունը դադարեցրել է կովբոյների մասին ֆիլմերի ցուցադրումը թուրք-ամերիկյան հարաբերություններում տիրող ճգնաժամի ֆոնին: Այդ մասին վկայում էTRT հեռուստաալիքի վերջին երկու շաբաթվա հեռուստածրագիրը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը համեմատել է կովբոյական ֆիլմերի հետ:

TRT հեռուստաալիքն ամերիկյան վեսթեռնները ցուցադրում էր 80-ական թվականներից ի վեր ամեն շաբաթ՝ կիրակի օրվա առավոտյան: Անցած շաբաթ հերթական կովբոյական ֆիլմը չի ցուցադրվել, դրա փոխարեն հեռուստադիտողներին թուրքական կինոժապավեն են ցուցադրել:

Սեպտեմբերի 2-ին նույնպես պլանավորված է թուրքական ֆիլմի ցուցադրում, ընդ որում՝ հեռուստածրագրից ընդհանրապես անհետացել է «Վեսթեռն» խորագիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031