Բաժիններ՝

Իտալիայի Լիդո կղզում բացվել է Վենետիկի 75-րդ միջազգային կինոփառատոնը

Վենետիկի միջազգային կինոփառատոնը հոբելյանական 75-րդ անգամ օգոստոսի 29-ին բացվել է Իտալիայի Լիդո կղզում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Կարմիր ուղեգորգով անցել են փառատոնի մասնակիցները, հյուրերը, ժյուրիի անդամները:

Բացմանը ցուցադրվել է ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» (First Man) նոր գործը: Աստղանավորդ Նիլ Արմսթրոնգի (1930 – 2012) դերում Ռայան Գոսլինգի մասնակցությամբ կինոնկարը պատմում է Լուսին աստղանավորդի թռիչքի մասին: Փառատոնի մասնակցների թվում են նաեւ Քոեն եղբայրները, Ալֆոնսո Կուարոնը, որոնք նույնպես կհավակնեն պարգեւների:

Ընդամենը հիմնական մրցույթին մասնակցում է 21 կինոժապավեն, միջազգային ժյուրին գլխավորում է Գիլիերմո դել Տորոն: Կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար պատվավոր «Ոսկե առյուծներ» են շնորհվել կանադացի ռեժիսոր Դեւիդ Քրոնենբերգին եւ բրիտանացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվին:

Հոբելյանական փառատոնի նշանակալից իրադարձությունը կդառնա դրա պատմությանը նվիրված ցուցահանդեսը: Որպես հարթակ կծառայի Des Bains պատմական հյուրանոցը, որը բացվել է երկարատեւ վերակառուցումից հետո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031