Քաղաքացիական ինքնաթիռ է ընկել ԱՄՆ-ի ռազմական ավիաբազայի տարածքում
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Beechcraft BE-60 երկշարժիչ քաղաքացիական ինքնաթիռն ընկել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի բազայի տարածքում: Այս մասին հաղորդել է Associated Press-ը:
Պատահարից զոհվել է չորս մարդ, որոնք գտնվում էին օդանավում: Քանի որ ինքնաթիռն ընկել է ռազմական օբյեկտներից մեծ հեռավորության վրա, գետնին տուժածներ չկան: Միջադեպի պատճառները չեն հայտնում:
Նշվում է, որ Beechcraft BE-60-ը մեկնել էր Օհայոյի նահանգից: Այն ուղեւորվում էր Էգլինի ռազամակայանից ոչ հեռու գտնվող օդանավակայան: ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությունն սկսել է պատահարի հետաքննությունը: