Հնդիկ բժիշկները, ըստ նախօրյակին անցկացված թեստերի արդյունքների, հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի քան 45,8 հազար դեպք. դրանով իսկ Հնդկաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոնը:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Էրիկ Թրամփի կինը կարող է մասնակցել 2022 թվականին Սենատի ընտրություններին:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նախորդ շրջանում, այդ թվում՝ դեռ գործող վարչապետի ոչ ադեկվատ որոշումների, գործողությունների արդյունքում, էապես խախտված էին, ինչը, իհարկե, բացասական հետևանքներ բերեց, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում։ Ներկայումս չափազանց կարևոր է տնտեսական խնդիրների լուծումը, կորուստների վերականգնումը, որոնց մասին այդ թվում խոսեց օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որում նա, ըստ էության, կոչ արեց վարչապետի հրաժարական։ Կարծում եմ՝ այս հարցերը նաև պետք է լուծել ՌԴ-ի հետ սերտ շփումների ուղեկցությամբ, որը դե ֆակտո իր վրա մեծ ջանքեր է վերցրել խաղաղապահ առաքելություն տեղակայելու միջոցով։ Այս փուլը ենթադրում է սերտ համագործակցություն ռազմական գերատեսչությունների, դիվանագիտական և տնտեսական գերատեսչությունների միջև։ Կտեսնենք, թե ինչ որոշումներ կլինեն, դրանք երկար սպասեցնել չեն տա»,- ասաց Արեշևը։
Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականները և աշխարհի այլ համալսարանների՝ ազգությամբ իտալացի գիտնականները Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակ են հղել Իտալիայի իշխանություններին։
Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն հայտարարել է Մերձդնեստրում հակամարտության խաղաղ լուծման մասին, հայտարարելով ռուսաստանյան գազի դիմաց նրա պարտքից Քիշնեւի հրաժարվելու մասին:
Ռուսաստանը նկատում է ՌԴ նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձեր:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը դիտարկում է արագ կառուցվող բնակելի մոդուլների հարցը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորության մասին` ՌԴ ներքին անվտանգության տեսանկյունից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և համակարգված է որակել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ:
Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Հայաստան:
Սիրիական Իդլիբում զինյալները շարունակում են հանցագործություններ կատարել, իրականացնում են խաղաղ բնակիչների եւ հումանիտար աշխատողների մահապատիժներ:
«Le Figaro Magazine» հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչն ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։
Անհայտ անձը սառը զենքով բնակիչների վրա է հարձակվել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի դաշնային երկրամասի Օբերհաուզեն գերմանական քաղաքում:
Ահա մի քիչ տեղեկություններ Բորիս Ռոժինից՝ Colonel Cassad-ի գնդապետից, որը, ավաղ, աթեիստ է, բայց, այնուամենայնիվ. գրում է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը՝ մեջբերելով նրա խոսքերը. «Նախիջևանում, պարզվում է, ԽՍՀՄ-ի ժամանակ, որպես կայսերական ժառանգություն, կար 249 քրիստոնեական եկեղեցի: Ավելին՝ դրանցից մի քանիսը լիովին գործում էին: Իսկ Ադրբեջանի օրոք դրանց թիվը հասավ 0-ի»:
Ջորջիայի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսփերգերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում տրված ձայների ձեռքով վերահաշվարկի արդյունքները գործնականում չեն տարբերվում ավտոմատ մշակման տվյալներից:
Եգիպտոսի հյուսիս-արևելքում գտնվող Հյուսիսային Սինայ նահանգի հիմնական գազատարի վրա, որի միջոցով «կապույտ վառելիքը» տեղափոխվում է Իսրայել և Հորդանան, նոյեմբերի 19-ին պայթյուն է տեղի ունեցել։
Իտալիան կդառնա աշխարհի առաջին երկրներից մեկը, որը COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ կստանա: Այդ մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն:
Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն հանդիպում է անցկացրել Քիշնեւում ԱՄՆ-ի դեսպան Դերեք Հոգանի հետ. նա ակնկալում է Վաշինգտոնի օգնությունը տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործում:
Չինաստանը հուսով է, որ ԱՄՆ-ը կփոխի իր վերաբերմունքը ՉԺՀ-ի ակտիվ զարգացման նկատմամբ, քանի որ Դոնալդ Թրամփի օրոք երկու երկրների միջեւ հարաբերությունների բարդացման պատճառը հանդիսացել է զարգացման հարցում Պեկինի իրավունքը ճանաչել չցանկանալը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի «Ավետյաց երկիր» գրքի առաջին հատորը ռեկորդներ է սահմանել վաճառքների առաջին օրը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նոյեմբերի 19-ին պլանավորում է հայտարարել պաշտպանության ոլորտում լրացուցիչ զգալի ներդրումների մասին, հաղորդել է Sky News-ը, վկայակոչելով քաղվածքները նրա խոսքից, որով բրիտանացի վարչապետը հանդես է եկել երկրի խորհրդարանում:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որն ստեղծել են Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca-ն, լավ արդյունքներ է արձանագրել փորձարկումներին մասնակցած 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 19-ին նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը չի աշխատելու նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենի թիմի հետ, մինչեւ որ ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությունը (GSA) չճանաչի նրա հաղթանակը:
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում:
ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) թույլատրել է վերսկսել Boeing 737 MAX հանրանավերի շահագործումը:
«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պետք է գտնի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար. հիմա հարց՝ ինչպե՞ս ստացվեց, որ այդ լուծումը միայն Ադրբեջանի ժողովրդի համար է ընդունելի: Նիկոլը ցույց տվեց իր իրական դեմքը՝ այն, որ ինքը եկել է ստի վրա և շարունակում է 2.5 տարի պաշտոնավարել ստի վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը: