Մերօրյա ՔՊ-ական կուկոների ժամկետը մինչև 2026 թվականն է. Հարություն Մեսրոբյան
«Օսմանյան կայսրությունում հայ մեծահարուստները մականուն ունեին՝ կուկո: Երբ սկսվեց 1915 թիվը, թուրք ասկյարները գալիս էին հայ կուկոների՝ մեծահարուստների տուն, ասում էին՝ դուք հարգված մարդիկ եք, մենք ուզում ենք ձեզ օգնենք: Այսքան գումար վճարեք, մենք մեր մեծ քաղաքում ձեր անվտանգությունը կապահովենք: Ու քանի որ կուկոները միշտ վախկոտ են լինում, վճարում էին այդ ասկյարներին, 1.-1.5 ամիս հանգիստ ապրում էին: Բնական է՝ իրավիճակն ավելի էր թեժանում: Էլի ասկյարները գալիս էին կուկոների մետ, կրկին գումար էին պահանջում՝ անվտանգ տեղ նրանց տեղափոխելու համար: Կուկոները վճարում են, ասկյարները նրանց տեղափոխում են ուրիշ տեղ:
Ինչ-որ ժամանակ հետո էլի ասկյարները գալիս էին, ասում էին՝ ձեզ պիտի տանենք նավահանգիստ, որովհետև արդեն Թուրքիայի ներսում ձեզ չենք կարող պահել: Կուկոներն էլի լավ վճարում էին, և իրենց տանում էին կա՛մ Միջերկրական, կա՛մ Սև ծովի ափերի որևէ քաղաք: Մի երկու շաբաթ անց գալիս-ասում էին՝ վիճակն էլ ավելի է թեժացել, և եթե ընդհանրապես ուզում եք ֆիզիկապես փրկվել, էլի պետք է վճարեք: Մի քանի փուլով լրիվ քամում էին ռեսուրսները: Վերջում երբ հասնում էր նավահանգստում նավ նստելու ու Թուրքիան լքելու պահը, կուկոները վերջին կոպեկները տալիս էին, բայց նավ չհասած՝ ասկյարները նրանց գլխատում էին»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը՝ զուգահեռներ անցկացնելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների՝ 2018-ի հեղափոխությամբ հարստացած, հսկայական կարողությունների, գույքի, եկամուտների տեր դարձած ՔՊ-ականների և կուկոների մեջև:
Վերջինս նկատեց՝ Աստված մի արասցե, եթե իր կանխատեսումային մոդելն իրականություն դառնա, հայաստանյան բոլոր կուկոների ժամանակը մինչև 2026թ. վերջ է լինելու:
«Շատ հավանական է, որ ամենաուշը 2026թ. վերջում իրավաբանորեն Հայաստան հասկացությունը չլինի: Ի՞նչ տարբերություն, թե այդ ընթացքում ինչ փաստաթուղթ կստորագրվի: Հիմա Դուք հիշո՞ւմ եք՝ 1914թ. ինչ թղթեր էին ստորագրել, որ 1915թ. Ցեղասպանությունը եղավ: Էս երկու տարին բնակչությունը տաշի-տուշի կանի, հետո հավասար իրավունքներով թուրքը փրթելու է»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: