Հունիսի լույս 7-ի գիշերը նոր պայթյուն է որոտացել «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկության պահեստում՝ Սերբիայի Չաչակ քաղաքում, որտեղ հունիսի 4-ին հրդեհ էր տեղի ունեցել:
Ղրղզստանի սահմանապահները ղրղզա-տաջիկական իրադրության սրվելուց հետո անցել են ծառայությունը կատարելու ամենօրյա ռեժիմին:
«Ժողովրդական ուժ» աջ կուսակցության նախագահ Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի նախագահական ընտրություններում։
Ճապոնիայի Օլիմպական կոմիտեի հաշվապահական բաժնի հիսունեկուամյա ղեկավարը հունիսի 7-ին ինքնասպանություկն է գործել:
Հունիսի 7-ին Պակիստանի հարավում առիվազն 32 մարդ է զոհվել եւ 64-ը վիրավորվել երկու մարդատար երկաթուղային շարժակազմերի բախման հետեւանքով:
ԱՄՆ-ն հայտարարել է Թուրքիայից ու 5 այլ երկրներից (Միացյալ Թագավորություն, Իտալիա, Իսպանիա, Հնդկաստան և Ավստրիա) ներմուծվող որոշ ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին: Այս որոշման մասին հայտնել է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայը:
Ղրղզստանը և Տաջիկստանը զորքերը դուրս են բերել երկու երկրների սահմանագծից, հունիսի 6-ին հայտնել են Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում:
Վեշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով ԱՄՆ-ի Կապիտոլիումին վնաս է հասցվել առնվազն 1,5 մլն դոլար գումարի չափով: Այդ մասին դատախազ Մոնա Սեդքին հայտարարել է դատաքննության ժամանակ:
Կիրակի գիշերը Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգի Օթման քաղաքի քաղաքապետը գնդակահարվել է զինյալների կողմից:
Հունիսի 6-ի գիշերը Սիրիայի հյուսիսում գտնվող, Թուրքիային սահմանամերձ Ջերաբլուս քաղաքում 4 մեքենա է պայթեցվել: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով Al Mayadeen հեռուստաալիքին:
Չինաստանը հաստատել է COVID-19-ի դեմ SinoVac Biotech-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործման թույլտվությունը՝ 3-17 տարեկան անձանց շրջանում:
Եվրամիության խորհուրդը վերափոխել է այն երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ միության պետությունները կարող են բացել արտաքին սահմանները COVID-19-ի տարածման հետ կապված իրադրության բարելավման առնչությամբ. դրա մեջ մտցրել են Ճապոնիան:
Աշխարհում կորոնավիրուսի հետ կապած իրավիճակը մնում է աղետալի, երկրներն առայժմ չպետք է թուլացնեն զգոնությունը եւ պետք է պահպանեն անվտանգւթյան միջոցները:
Ամերիկյան NASA-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Վեներա մոլորակի հետազոտման հետագա ծրագրերը:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից իր էջն առնվազն մինչև 2023 թվականն արգելափակելու որոշումը վիրավորանք է ավելի քան 75 մլն ամերիկացիների համար, ովքեր նախորդ տարի նախագահական ընտրություններին քվեարկել էին իր օգտին:
«Այսինքն՝ իշխանությունները մտածում են, որ ոչ թե իրենց պետք է որևէ բան անեն, այլ ՀԱՊԿ-ն պետք է գործողություններ իրականացնի, որպեսզի թույլ չտա, որ ադրբեջանցիներն առաջխաղացում ունենան: Հետևաբար, հնարավոր է նաև սրանով բացատրել այն, որ վերջին 6-7 ամսվա ընթացքում բացարձակապես ոչ մի աշխատանք չի իրականացվել: Այսինքն՝ իրենք իսկապես կարծում են, որ այստեղ ՀԱՊԿ հովանոցը տարածվում է, և մենք անվտանգության երաշխիքներ ունենք, բայց իրականում իրավիճակը այլ է այն առումով, որ եթե դու ոչ մի քայլ չես ձեռնարկում, ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն չեն կարող գալ և քո ամեն մի թփի, ծառի, անգամ լճի 30 տոկոսի համար որևէ բան անել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին տասնամյակի ընթացքում հարավկովկասյան երկրներն ու Չինաստանն է՛լ ավելի սերտորեն են սկսել միմյանց ուսումնասիրել՝ Չինաստանին դիտարկելով՝ որպես այլընտրանք Ռուսաստանին ու Արևմուտքին։
«ԱՄՆ-ը վերանայում է Թուրքիայի, Իրանի հետ քաղաքականությունը, որը կազդի տարածաշրջանում տիրող իրավիճակի՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի վրա, կփոխի Իրանի ու ԱՄՆ-ի ազդեցությունը: Հայաստանն ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության տարրերից միայն մեկն է, օրինակ՝ Թուրքիայի ուղղությամբ քայլ էր Ցեղասպանության ճանաչման թեմայի շրջանառումը Բայդենի կողմից: Ի վերջո, ԱՄՆ-ը ՀՀ անվտանգային ոլորտում դաշնակիցը չէ, ավելին՝ ԱՄՆ-ը նույնիսկ իր դաշնակիցների հարցում է բավականին զուսպ: Ուստի արձագանքը դիվանագիտական է, ավելի քան զուսպ, որովհետև հակամարտության գոտում դիտորդություն կամ ներկայությունը բավականին լուրջ թեմա է, դա նույնիսկ մեկ արձագանքով լուծվող հարց չէ:
«Ո՞րն է կայսրությունների խնդիրը:
Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով, որը սխալմամբ հասցվել է աշխարհազորայինների խմբին, որոնք հանդես են գալիս իշխանությունների կողմից զինյալների դեմ պայքարում, առնվազն 12 մարդ է մահացել:
«Թալիբան» ծայրահեղական շարժման անդամների կողմից Աֆղանստանի Բագլան նահանգում ուժայինների վրա հարձակման հետևանքով մահացել է առնվազն ութ ուժային:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Վաշինգտոնում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Միացյալ Նահանգներում Delta ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Մեքսիկո նահանգում այն բանից հետո, ինչ ուղևորներից մեկը փորձ է արել մտնել օդաչուների խցիկ:
Հնդկաստանի բժիշկները հաստատել են SARS-CoV-2 կորոնավիրուսի երեք շտամ, որոնք ախտահարում են արդեն պատվաստում ստացած մարդկանց:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հակամենաշնորհային հետաքննություն էԷ սկսել Միացյալ Նահանգների Facebook ընկերության նկատմամբ:
Նոբելյան մրցանակի ավելի քան 120 դափնեկիրներ Մեծ Բրիտանիայում Յոթի խմբի (G7) երկրների գագաթնաժողովի նախօրեին ստորագրել են հռչակագիր, որտեղ պետությոնների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ են արել ակտիվացնելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը:
Աշխարհում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների թիվը գերազանցել է 2 միլիարդը: Դրանց կեսից ավելին բաժին է ընկել երեք երկրների՝ Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Հնդկաստանին, վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները իշխանությունների պաշտոնական հայտարարությունների եւ զանգվածային լրատվամիջոցների վիճակագրության հիման վրա։
Կորոնավիրուսի նոր մուտացիաների, առանձնապես հնդկական շտամի արագ տարածումն անհանգստության պատճառ է նույնիսկ վերջին ժամանակներս վարակումների քանակի նկատվող միտման ֆոնին: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) հարթակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածարշջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։
«Իրավիճակը ՀՀ սահմաններին այնքանով է նորմալ, որքանով նորմալ է Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» գոյությունը հայկական քաղաքական դաշտում և երկրի ղեկին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ ընդգծելով՝ դրանք փոխկապակցված երևույթներ են: