Մարինա Կալյուրանդին անհանգստացնում են ցույցերը Հայաստանում

Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը երկու միտում «շատ տագնապալի» է համարում. էթնիկ հայերը, որոնք վախից լքում են Արցախը, եւ հակակառավարական ցույցերը Հայաստանում։

Guardian-ի հարցազրույցում Կալյուրանդը անհանգստություն է հայտնել այն իրավիճակի հետ կապված, որում հայտնվել են հայերն այդ շրջանում։ «Ես հասկանում եմ նրանց վախը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հույս ունի, որ հումանիտար կազմակերպությունները կկարողանան մուտք ունենալ տարածաշրջան։

Խոսելով Երեւանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ընթացող ցույցերի մասին՝ Կալյուրանդը նշել է, որ Հայաստանի ղեկավարը «շատ պարզ հասկացրել է, որ չի տեսնում իր երկրի ապագան Ռուսաստանի հետ» եւ «ցանկանում է արեւմտյան կողմնորոշում»։ Եվրոպան, նրա խոսքով, պետք է ակտիվացնի աջակցությունը Հայաստանի կառավարությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930