Ալբանիայի խորհրդարանը հունիսի 9-ին երկրի նախագահ Իլիր Մետային իմփիչմենտէ հայտարարել Սահմանադրությունը խախտելու համար եւ նրան հեռացրել զբաղեցրած պաշտոնից:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարարներ Վան Վենտյաոն եւ Ջինա Ռայմոնդոն կարեւոր են համարում երկու երկրների միջեւ երկխոսությունը առեւտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ եւ արտահայտվել են այդ բնագավառում տարաձայնությունները հաղթահարելու օգտին:
Նախօրեին տարածաշրջանային այցի շրջանակում ՀՀ ժամանեց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:
ԵՄ-ԱՄՆ առաջիկա գագաթնաժողովում պլանավորվում է համաձայնեցնել ՌԴ-ի նկատմամբ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների քաղաքականության համակարգման շրջանակային ծրագիրը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շիտակ կլինի իր արտահայտություններում: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ՌԴ-ում ճանապարհային ոստիկանի կողմից 19-ամյա ադրբեջանցի Վելիկ Աբդուլլաևի սպանության և ավելի ուշ ոստիկանի ազատ արձակման ֆոնին, քննադատել է Ադրբեջանի խորհրդարանի անդամներին ու նաև Նովոսիբիրսկի իշխանություններին, գրում է nsk.tsargrad.tv-ն:
Հունիսի 10-ին առնվազն 12 մարդ է զոհվել Մյանմայի Մանդալազյ քաղաքի շրջանում ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությունը։
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի պահանջարկը շատ անգամ ավելի մեծ է, քան գոյություն ունեցող առաջարկը:
Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում իտալական զորակազմն առաջիկա շաբաթներին լիովին կհեռանա այդ երկրից:
Աղետի է ենթարկվել Աֆղանստանում ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, երեք զինվորականներ զոհվել են, եւս մեկը վիրավոր է:
Մերձավորարեւելյան կարգավորման հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը հունիսի 9-10-ին կայցելի Մոսկվա, բանակցություններ կանցկացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
«Ռուսաստանը չի հանդուրժում սուտասաններին, չի հանդուրժում մարդկանց, ովքեր չեն խոսում իրենց խնդիրների, հարաբերությունների մասին ուղիղ, և Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել: Ռուսաստանը սովորական երկիր չէ, Ռուսաստանը գերտերություն է, և ես կարծում եմ, որ իշխանության գալուց հետո մենք պետք է դիտարկենք ՌԴ-ի հետ ավելի սերտ համագործակցության հարցը, ավելի խորը ինտեգրացիոն գործընթացներ, և հարկավոր է այնպես անել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այնպիսի մակարդակի հասնեն, որպեսզի որևէ մեկը չկարողանա դրանք փոխել»,- ասաց Վանեցյանը:
Աֆղանստանում դիմակավոր զինյալներն սպանել են բրիտանա-ամերիկյան HALO Trust ոչ առեւտրային կազմակերպության առնվազն տասն աշխատակիցների, որը մասնագիտացած է ականնեի եւ չպայթած ռազմամթերքի վնասազերման բնագավառում, եւս 14 աշխատակից վիրավորվել է:
Իսրայելական ինքնաթիռները լույս հունիսի 9-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ:
Սեյսմոլոգները հունիսի 9-ին 5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Ճապոնիայի Հոնսյու կղզու ափերի մոտ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 8-ին իր դեմ իրականացված հարձակումն առանձին դրվագ է համարում:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ճապոնացի խոշոր հովանավորները կոչ են անում խաղերը հետաձգել մի քանի ամսով, որպեսզի ավելի շատ հանդիսատես կարողանա մասնակցել մարզահանդեսին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի արեւելյան նահանգի առնվազն 27 բնակիչ է զոհվել վերջին 24 ժամում կայծակի հարվածներից:
ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FGA) հավանություն է տվել Ալցհեյմերի հիվանդության դեմ Biogen ընկերության Aduhelm պատրաստուկին:
Կիպրոսը պատրաստ է ընդունել ռուս զբոսաշրջիկներին, որոնք պատվաստված են ցանկացած ռուսական պատվաստանյութով, բացի «Սպուտնիկ-V»-ից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է հանրապետության զբոսաշրջության նախարար Սավվաս Պերդիոսը:
Իսպանիան հունիսի 7-ից սահմանները բացում է այն զբոսաշրջիկների համար, որոնք ստացել COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական ցիկլը: Այդ մասին հաղորդել է իսպանական RTVE հեռուստառադիոընկերությունը։
ԱՄՆ-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման համար:
Մոսկվան շատ խիստ է արձագանքելու Արևմուտքի կողմից ճնշման ցանկացած փորձի, այդ թվում և պատժամիջոցի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է:
Մի քանի հազար օտարերկրացիներ պատրաստ են ժամանել Ռուսաստան, որպեսզի պատվաստվեն կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն՝ հանդես գալով «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:
Միացյալ Նահանգների զինված ուժերի և զինտեխնիկայի ավելի քան 50 տոկոսն արդեն դուրս է բերվել Աֆղանստանից:
168.am-ի ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ, այցը ծրագրված էր շատ ավելի վաղ, նույնիսկ Բայդենի աշխատակազմի հաստատումից առաջ: Մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը Հարավային Կովկաս՝ նույն երթուղով՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, պետք է այցելեր դեռևս անցյալ տարվա սկզբին:
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը երաշխավորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակել Անտոնիո Գուտերեշի թեկնածությունը, ում պաշտոնավարման առաջին ժամկետը լրանում է 2021 թվականի վերջին:
Ֆրանսիայում երկու մարդ ձերբակալվել է այն բանից հետո, ինչ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասնակիցներից մեկը հարվածել է նրա դեմքին: