Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության հնարավորություն կա․ Միշել

Բրյուսելը Երևանի և Բաքվի միջև երկկողմ ուղիղ փոխգործակցության հնարավորություն է տեսնում: Այսօր Օքսֆորդում Եվրոպական քաղաքական համայնքի 4–րդ գագաթնաժողովում այս հայտարարությունն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Վերջին ամիսներին մենք տեսանք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ ուղիղ կապ հաստատելու հնարավորություն կա։ Եվ գիտեք` ես փորձել եմ անել հնարավոր ամեն ինչ ԵՄ-ի անունից, որպեսզի նպաստեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»,- ասել է դիվանագետը։

Նշենք, որ 2021-2023թթ․ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով 6 հանդիպում է կայացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031