
ՀՀ ԱԳՆ-ն պնդում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպման առաջարկը մերժել է ադրբեջանական կողմը

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ ընդգծելով, թե հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:
«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Փաշինյան-Ալիևը հանդիպման առաջարկը մերժել է Նիկել Փաշինյանը։