Լեհաստանը կտրուկ կավելացնի զինվորականների թվաքանակը Բելառուսի հետ սահմանին
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին զինվորականների թվաքանակը կավելացնի գրեթե երեք անգամ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 1-ից կսկսվի նոր առաքելություն։ Կավարտվեն երկու գործողություններ՝ մեկը՝ ուսուցողական, իսկ մյուսն՝ ուղղված սահմանի պաշտպանությանը։ Կստեղծվի «Անվտանգ Պոդլասիե» գործողությունը, որին կմասնակցի մինչև 17 000 զինծառայող», – ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նշել է, որ ներկայում Բելառուսի հետ սահմանին մոտ 6000 զինվոր կա։ Ըստ հայտարարության՝ համապատասխան դիմումների դեպքում սահման կուղարկվեն լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ։
2021 թվականի կեսերին մի քանի հազար միգրանտներ էին հավաքվել լեհ-բելառուսական սահմանին՝ ԵՄ երկրներում հայտնվելու հույսով։ Այդ ժամանակվանից հետո ամեն ամիս մի քանի հարյուր անօրինական ներգաղթյալներ փորձում են մուտք գործել Լեհաստան։ Լեհաստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանային պահպանությունը. նրանք կենտրոնացրել են զինվորականների և կասեցնում են անօրինական ներգաղթյալների փորձերը՝ մեղադրելով Մինսկին միգրացիոն ճգնաժամի մեջ։
Այդ բոլոր մեղադրանքները Բելառուսը ժխտում է՝ հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում է իր տարածք և արհեստականորեն սրում է փախստականների հետ կապված իրավիճակը։
Լեհաստանն արդեն արգելափակոց է կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Պարսպի երկարությունը 186 կիլոմետր է, բարձրությունը՝ հինգ մետր։ Դրա արժեքը կազմում է 1,6 միլիարդ զլոտի (մոտ 400 միլիոն դոլար):