Բաժիններ՝

Ուկրաինան առաջին անգամ բրիտանական Storm Shadow հրթիռներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. Bloomberg

Ուկրաինան առաջին անգամ բրիտանական հեռահար Storm Shadow հրթիռներ է արձակել Ռուսաստանի տարածք։

Այս մասին նոյեմբերի 20-ի հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով արևմտյան մի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Լոնդոնն այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսնակն ասել է, որ իր գրասենյակը չի մեկնաբանի նման հաղորդագրությունները:

Մեծ Բրիտանիան ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը կարող է օգտագործել Storm Shadow թևավոր հրթիռներ Ուկրաինայի տարածքում, սակայն Բրիտանիայի կառավարությունը մի քանի ամիս ճնշում է գործադրում Միացյալ Նահանգների վրա, որպեսզի վերջինս թույլ տա դրանց օգտագործումը Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախներին հարվածելու համար:

Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ Storm Shadow-ի կիրառման մասին հաղորդագրությունները հստակ չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինան այդ հրթիռների օգտագործումը սահմանափակել է ՌԴ Կուրսկի մարզով, որտեղ ուկրաինական ուժերը դեռ շարունակում են պահել դիրքերը։

BBC-ի թղթակից Փոլ Ադամսի համոզմամբ՝ Storm Shadow-ն բավական հզոր հրթիռ է և մեծ ճշգրտությամբ կարող է ներթափանցել նաև բունկերներ։

Հաշվի առնելով, որ Ուկրաինայի մոտ գտնվող այդ հրթիռների թիվը մեծ չէ, ապա թիրախը պետք է որ շատ հանգամանորեն ընտրված լինի, հավելում է պարբերականը։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևին  թույլատրել է ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի խորքերը։ Այս հայտարարությունից հետո Կրեմլը հայտնել է, որ դա կնշանակի Վաշինգտոնի ներգրավվածության նոր մակարդակ Ուկրաինայում ընթացող հակամարտության մեջ։

Իսկ նոյեմբերի 19-ին Ռուսաստանը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ամերիկյան արտադրության վեց ATACMS հրթիռներով հարվածել են ՌԴ Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930