Ղրիմը կարելի է վերադարձնել, բայց մենք չենք կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց. Զելենսկի
Ուկրաինան ոչ մի օկուպացված տարածք չի ճանաչում որպես ռուսական, մասնավորապես՝ 2014 թվականից ի վեր բռնագրավված տարածքները և պատրաստ չէ Ղրիմը զիջել խաղաղության համաձայնագրով։ Նա ընդգծել է, որ Ղրիմը կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով՝ առանց զգալի մարդկային կորուստների։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է UNN-ը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին համաձա՞յն է, որ զինադադարի կամ խաղաղության ցանկացած համաձայնագրի համաձայն, Ուկրաինայի տարածքի մի մասը կարող է մնալ Ռուսաստանի ձեռքին, նա պատասխանել է. «Մենք չենք կարող օրինականորեն ճանաչել Ուկրաինայի որևէ օկուպացված տարածք որպես ռուսական: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք օկուպացված էին Պուտինի կողմից մինչև լայնամասշտաբ ներխուժումը, 2014 թվականից։ Իրավական առումով մենք սա չենք ճանաչում, չենք ընդունում»։
Լրագրողը նաև հարց է ուղղել Ղրիմի մասին, որը հնչել է այսպես. «Վլադիմիր Պուտինը շատ հստակ ասել է, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ։ Պատրա՞ստ եք հրաժարվել Ղրիմից խաղաղ համաձայնագրի համար, որը կավարտի այս պատերազմը և կդադարեցնի արյունահեղությունը Եվրոպայում»:
Զելենսկին պատասխանել է. «Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք դիվանագիտական ճանապարհով վերադարձնել Ղրիմը: Մենք չենք կարող վատնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց, որ նրանք զոհվեն Ղրիմը վերադարձնելու համար… Մենք հասկանում ենք, որ Ղրիմը կարելի է վերադարձվել»: