«Մեր երկիրը կանգնած է մի շարք անվտանգային խնդիրների առջև և դրանցից առաջինը, ենթադրում եմ, որ նաև հոգևոր անվտանգությունն է, որի պահապաններն են նաև մտավորականները, և անցնող տարիների ընթացքում կար թերահավատ մոտեցում նրանց նկատմամբ: Բայց, ի պատիվ մեզ՝ բոլորից ամենակրիտիկական վիճակում կարողացել ենք ի վերջո գտնել այն ճիշտ ճանապարհը և կանգնել ազգային արժեքների սահմանին»,- մտավորականների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ մտավորականության թիրախավորումը զուգակցվում էր նաև ազգային արժեքների հանդեպ տոտալ հարձակումներով:
Իրանը պատրաստ է ավելացնել նավթի արդյունահանումը Ջո Բայդենի հաղթանակի սպասումների ֆոնին, որը հանդես է գալիս միջուկային գործարքին վերադառնալու օգտին:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Թուրքիայի կողմից մեծ քանակությամբ սադրանքներ է արձանագրել Արեւելյան Միջերկրականում, եւ հայտարարել այդ գործողությունների հետեւանքները քննարկելու ԵՄ ԱԳ նախարարների մտադրության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ռազմական փորձագետը շեշտեց՝ անգամ ամենամարտունակ բանակին է հնարավոր մատնել պարտության. «Կարելի է զարգացումներն այն կերպ ուղղորդել, որ ուղղակի բանակը պարտվի, և աղետի առջև կանգնի պետությունը: Դու ուղղակի անում ես այնպիսի քայլեր, որով ինքդ քո սեփական զինված ուժերի մարտունակությանը հասցնում ես հարված: Իհարկե, դա արվում է էլի ու էլի ծղրտան դեմագոգիայով, հայրենասիրական շղարշով պատված»:
Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու է Բաքու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Թուրքիայում ռուս լրագրողների ձերբակալության հետ կապված միջադեպը կկարգավորվի, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչները առաջիկայում ազատ կարձակվեն:
Ռուս թուրքագետ և քաղաքական վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հանդիպումն անցավ նորմալ մթնոլորտում։ Նրա որակմամբ՝ դրական էր, որ կողմերը հարաբերությունները որակեցին՝ որպես գործընկերային, դաշնակցային, ռազմավարական, քանի որ միշտ չէ, որ նման մակարդակ արտահայտող որակումները տրվում են քաղաքական տարաձայնությունների պատճառով, խոսվեց ռուսաց լեզվի կարևորությունից, ինչը ևս պատահական չէր։ Քաղաքագետի կարծիքով՝ ռուսական կողմը ցույց է տալիս, որ տրամադրված է կառուցողականորեն աշխատել Ղարաբաղում անվտանգություն ապահովելու ուղղությամբ։
Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում տեղի է ունեցել Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համաժողով, որը կազմակերպվել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից: Դրան մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` խոսելով մի շարք տարածաշրջանային հարցերից: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:
Եվրոպական «եռյակն» Իրանին կոչ է անում հրաժարվելու ատոմային ծրագրի ընդլայնման եւ միջուկային օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի մուտքի սահմանափակման պլաններից:
Թուրքագետը խոսեց նաև անելիքներից. «Առաջինը՝ կարծում եմ՝ իրատեսություն, այսինքն՝ մեր բոլոր ծրագրերը պետք է կառուցված լինեն իրատեսության վրա, երկրորդը, գուցե կոպիտ հնչի, բայց ապատգիտացում ՝ վերլուծական և քաղաքական դաշտի ապատգիտացում, որովհետև այս վերջին տարիներին դիլետանտիզմը հոշոտել է այդ համակարգերը՝ բերելով նման հետևանքների: Այս նույն ամբիոնից խոսում էին լավ թուրքերի մասին և այլն. այդ բոլորը բոլորիս ծանոթ է, հայտնի է:
Թուրքիան ՌԴ-ին վճարել է բոլոր միջոցները C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման դիմաց, պարտավորագիրը փակվել է:
Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել այդ երկրում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին։ Ըստ այդմ՝ նախարարությունը փորձել է առանձին փուլերով ներկայացնել մինչև իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարումը տնտեսությունում արձանագրված ոչ շոշափելի արդյունքները և ապա վերջինիս իշխանության տարիներին տնտեսական «նշանակալից զարգացումները»։
«Ուշագրավ է, ներկա պայմաններում, երբ Իրանը հայտնվել է ԱՄՆ-ի և Արևմտյան որոշ երկրների շրջափակման ծուղակում և Իրանի իշխանությունները փորձում են հարևան երկրների օգնությամբ ճեղքել այդ պատժամիջոցների օղակը, առանձնապես կարևորվում է Հայաստան-Իրան ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը, ինչի մասին արդեն խոսվում է երկար ժամանակ, սակայն դրա հանդեպ, ցավոք, միշտ անուշադիր է եղել Հայաստանը:
ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը վստահ է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր-մշակութային հուշարձանները հնարավոր կլինի պահպանել, եթե միջազգային փորձագետներից բաղկացած խմբերը պարբերաբար մշտադիտարակում իրականացնեն այդ տարածքներում:
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և մամուլի խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում դեկտեմբերի 4-ին կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 32,736, որը երկրում համաճարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է համարվում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է` դեկտեմբերի 10-ին Բաքվում կանցկացվի զորահանդես` «Հաղթանակ հայրենական պատերազմում» կարգախոսի ներքո:
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքին կյանքում, կարելի էր կանխատեսել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին, իշխանության հրաժարականի պահանջին և հանրահավաքային պայքարին։
Թուրքիայի Անթալիայիում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի և զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները:
Ռուսական «NTV» հեռուստաընկերության լրագրող Ալեքսեյ Պետրոշկուն և օպերատոր Իվան Մալիշկինը դեկտեմբերի 3-ի առավոտյան հեռուստաընկերությանը հայտնել են, որ Ստամբուլում իրենց ձերբակալել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 13 922-ով, դեպքերի ընդհանուր քանակը գերազանցել է 1 միլիոնը:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտակայքում ձերբակալվել են ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը, ովքեր նկարահանումներ էին իրականացրել անօդաչուներ արտադրող թուրքական Baykar ընկերության տարածքում։ Նրանք մեղադրվում են առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելու մեջ։
«Թուրքիան արդեն վաղուց ներկա է մեր տարածաշրջանում, ներկա է տնտեսական, քաղաքական և որոշակիորեն ռազմական առումներով, համատեղ պայմանագրեր ունի Ադրբեջանի,Վրաստանի հետ։ Այլ բան է, որ Արցախի պատերազմից հետո Թուրքիան լեգիտիմացնում է իր մշտական ներկայությունը։ Չէի ասի, որ նա գերիշխող է Կովկասում, քանի որ, եթե նախկինում Ռուսաստանը ներկա էր միայն Հայաստանում, այսօր արդեն ներկա է նաև Արցախում, հետևաբար՝ երկու տարածաշրջանային ուժեր՝ Ռուսաստանն ու Թուրքիան, Կովկասում ամրապնդել են իրենց «լեգիտիմ» ներկայությունը։ Ավելի հստակ՝ այս երկու երկրները տարածաշրջանը կիսել են իրենց միջև, ինչպես, օրինակ, Մերձավոր Արևելքում է՝ մասնավորապես՝ Սիրիայում»,- շեշտեց նա։
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջնորդվել բազմակողմանի մոտեցմամբ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ քաղաքականության հարցում:
Ռուսաստանն իր դիրքորոշումը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։
Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը, այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջեւ:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը: