Վրաստանը դեպի Ռուսաստան ևս մեկ շրջանցիկ ճանապարհ կկառուցի

Ավտոճանապարհների դեպարտամենտը 245,9 մլն լարիի ($94,2 մլն) մրցույթ է հայտարարել վրաց-ռուսական սահման՝ Կազբեգի-Վերին Լարս անցակետի ուղղությամբ նորացված ճանապարհային հատվածի կառուցման համար, գրում է Sputnik Georgia-ն։

Նոր ճանապարհը լինելու է Արշա-Ստեփանծմինդա շրջանցիկ ճանապարհի շարունակությունը և լինելու է նոր մայրուղու առանցքային հատվածներից մեկը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի հասնել Կոբի գյուղ՝ առանց Ստեփանծմինդայում կանգ առնելու։

Ներկայում Վրաստանում կառուցվում է ևս մեկ ճանապարհ՝ Քվեշեթի-Կոբի՝ Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհ, քանի որ այնտեղ ձմռանը հաճախ ձնահյուսի վտանգ է սպառնում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930