«Ասացի, չէ՞, չեմ մեկնաբանելու Էրդողանի հայտարարությունը». Արարատ Միրզոյան

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ  լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Էրդողանի վերջին հայտարարությունները, կամ ի՞նչ կարող է ասել Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախատեսված, սակայն հետաձգված հանդիպման վերաբերյալ։

Ինչպես միշտ, Արարատ Միրզոյանն ասաց, որ չի մեկնաբանելու որևէ հարց։

Նշենք, որ այդ պահին Արարատ Միրզոյանը ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ նայում էր ԱԺ միջանցքում փակցված նկարները։

«Ասացի, չէ՞, որ չեմ մեկնաբանում, երբ ես որևէ ասելիք եմ ունենում, ԱԳՆ-ն համապատասխան հաղորդագրություն է տարածում։ Եթե ձեզ իմ հարցերի պատասխաններն են հետաքրքիր, արդեն ասացի, որ որևէ նոր մեկնաբանություն չի լինելու, ինչի՞ մասին է խոսքը»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Երբ լրագրողները կրկին պնդեցին իրենց հարցերը, Արարատ Միրզոյանը զայրացած ասաց.

«Ասացի, չէ՞, չեմ մեկնաբանելու Էրդողանի հայտարարությունը»։

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խոչընդոտում է Իրանը, Հայաստանի հետ այդ առումով խնդիր չունեն։

Տեսանյութեր

Լրահոս