Խորապես մտահոգված ենք ադրբեջանական կողմի կրակոցներից երկու օտարերկրացիների վիրավորման փաստով. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը «Twitter»-ում գրել է․ «Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ին առնչվող ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից։ Վերահաստատում ենք սահմանների երկայնքով զսպվածության պահպանման մեր կոչը, քանի որ կողմերը աշխատում են երկարատև և հավասարակշռված խաղաղության հաստատման ուղղությամբ»:

Երեկ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կրակոցների հետևանքով Հնդկաստանի 2 քաղաքացի էր վիրավորվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930