Բաժիններ՝

Թուրքիայում կա 18 միլիարդատեր և 44․500 միլիոնատեր

Ինչպես հայտնում է Թուրքիայի միգրացիոն ծառայությունը, 2022 թվականի ընթացքում արտերկրից Թուրքիա է տեղափոխվել դոլարային հարյուրավոր միլիոնատեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ համապատասխան զեկույցի, որը կենտրոնանում է 1 միլիոն դոլար և ավելի ներդրումային կարողություն ունեցող մարդկանց վրա, 2022-ին Թուրքիա տեղափոխված դոլարային միլիոնատերերի թիվը կազմել է 300։

Այսպիսով Թուրքիայում ապրում է 1 մլն դոլար կամ ավելի շատ կարողություն ունեցող 44․500 մարդ, իսկ դոլարային միլիարդատերերի թիվը հասել է 18-ի։

Սպասվում է, որ 2023-ին միլիոնատերերի ներգաղթ ունեցող երկրների 1-ին տեղում Ավստրալիան կլինի, իսկ տասնյակում տեղ կգտնեն նաև Հունաստանը, Ֆրանսիան, Պորտուգալիան, Նոր Զելանդիան, Իսրայելը։

«Henley & Partners»-ի գլխավոր գործադիր տնօրեն Յուրգ Շտեֆենը նշել է, որ վերջին 10 տարում միլիոնատերերի միգրացիայի կայուն աճ է գրանցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս