«Փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը պատրաստակամություն է հայտնում նորանոր զիջումների գնալ, դրանից Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտակի աճում է». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի իշխանության միակողմանի զիջողականության պայմաններում, Ադրբեջանում որոշել են, որ կարող են գործել այնպես ինչպես կկամենան:

Այս տրամանությունից ելնելով Ադրբեջանը փորձում է իր կամքը թելադրել` սրելով իրադրությունը Երասխի ուղղությամբ:

Ադրբեջանի ակտիվությունը չի սահմանափակվում միայն մարտական դիրքերի ուղղությամբ կրակով, թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներ և անձինք, ինչի հետևանքով 2 օտարերկրյա քաղաքացի է վիրավորվել:

Փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը պատրաստակամություն է հայտնում նորանոր զիջումների գնալ, դրանից Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտակի աճում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930