Հայտնի են ամենաբարձր և ամենացածր վարձատրվող ոլորտները Վրաստանում
Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2026 թվականի 1-ին եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.9%-ով (193.7 լարիով) և կազմել 2363.8 լարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նույն վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը եղել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 5953 լարի։
Որո՞նք են ամենացածր և ամենաբարձր վարձատրվող գործունեության տեսակները Վրաստանում։
Գործունեության այն 5 ոլորտները, որտեղ 2026 թվականի 1-ին եռամսյակում միջին ամսական աշխատավարձը ամենաբարձրն է եղել`
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն- 5953 լարի,
Տեղեկատվություն և կապ (ՏՀՏ)- 4291 լարի,
Հանքագործական արդյունաբերություն և բաց հանքերի շահագործում- 3230 լարի,
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն– 3186 լարի,
Շինարարություն– 3164 լարի։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է կրթության ոլորտում։
Գործունեության այն 5 ոլորտները, որտեղ 2026 թվականի 1-ին եռամսյակում ամենացածր վարձատրությունն է եղել.
Վարչարարական և օժանդակ գործունեություն- 1776 լարի,
Կացության և հանրային սննդի կազմակերպում (հյուրանոցային և ռեստորանային բիզնես)- 1751 լարի,
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և մաքրման գործունեություն– 1621 լարի,
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն– 1509 լարի,
Կրթություն- 1423 լարի։

