Ռուսաստանն իր դիրքորոշումը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։
Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը, այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջեւ:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը:
ԱՄՆ-ի 2021 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը տարածվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից, նախատեսում է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանում՝ նրա կողմից ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու համար:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Reuters միջազգային լրատվական գործակալությունը համապարփակ վերլուծություն է հրապարակել Թուրքիայում կորոնավիրուսի (Covid-19) կանխարգելման համար իրականացվող կարանտինային միջոցառումների և արգելքների վերաբերյալ։
Ադրբեջանը 2020թ․ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զենք և ռազմական տեխնիկա։
Եվրամիությունը պատրաստել է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ, որոնք քննարկվելու են դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։
«Այս պահի դրությամբ՝ սա պարզապես տեղեկություն է, որը շրջանառության մեջ է դրվել։ Այն, որ նրանք դեպի Աղդամ կկառուցեն երկաթգիծ, 100 տոկոս է, ես մի փոքր կասկած անգամ չունեմ, որովհետև Աղդամը միշտ եղել է տրանսպորտային աշխարհաքաղաքականության կարևոր հանգույց Ադրբեջանի համար, այդ թվում՝ նաև Արցախը տնտեսական կախվածության մեջ դնելու համար։ Ինչ վերաբերում է դեպի Ստեփանակերտ, այնքան վաղաժամ է այդ մասին խոսել, նույնիսկ իմաստ էլ չկա դրան անդրադառնալ, մենք այնքան շատ խնդիրներ ունենք, այնքան կաթվածահար եղած ենք, այնքան արյունաքամ եղած ենք, որ այդ հարցերը դեռևս քննարկման ժամանակը չէ, ոչ տեղն է, չկա դեռևս ոչ էլ հիմքեր, վաղաժամ է»,- ասաց Բաբայանը։
Հատկանշելի է, որ 2018 թ. ապրիլին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրանի միջուկային ծրագրերի դեմ ուղղված հեռուստատեսային իր հայտնի ելույթում նշել էր Մոհսեն Ֆախրիզադեի անունը, հավելելով, որ վերջինս Իրանի միջուկային գիտնականներից է: «Մոհսեն Ֆախրիզադե: Հիշեք այդ անունը»,- ասել էր Նեթանյահուն: Ըստ իրանցի պաշտոնյաների՝ կան ապացույցներ, որ Իսրայելն այս սպանությունն իրականացրել է ԱՄՆ-ի կանաչ լույսով:
Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ի նախագահական աթոռին հավակնող Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ կլինի Թուրքիայի կողմից C-400 զենիթային հրթիռային համակարգերի ձեռքբերման խնդիրը լուծել առանց պատժամիջոցների կիրառման:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 10-ը հռչակել է «Հաղթանակի օր», ինչը բուռն բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում, քանի որ այդ օրը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Անկարայի ու Երևանի հարաբերությունների վրա: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի լիրաժեք կարգավորման համար:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, ըստ պաշտոնական տվյալների` ադրբեջանական կողմն ունեցել է մարդուժի 2783 կորուստ:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեք ահաբեկչական տարր է վնասազերծել երկրի հյուսիս-արևմուտքում:
Ֆրանսիայի Վիեն քաղաքի դատախազությունը հայերի վրա հարձակված երկու թուրքի նկատմամբ մեղադրանք է առաջադրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի 41-ամյա քաղաքացու, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերել են 7 կիլոգրամ հերոին՝ շուրջ 2 միլիոն լարի (ավելի քան 600 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ:
Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը:
«Ինչի՞ դա հանգեցրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար՝ մենք դա տեսնում ենք, և ինձ թվում է, որ յուրաքանչյուր օր, անցկացված պարոն Փաշինյանի կողմից իր պաշտոնին, խորացնում է այդ իրավիճակը՝ անկախ նրանից, թե հրապարակային ինչ գնահատականներ են տրվում։ Մենք հասկանում ենք, որ հրապարակային գնահատականները պետական գործիչների կողմից արտահայտվում են համապատասխան ձևով հավասարակշռված։ Թե ինչպես այդ հարցը կլուծվի երկրի ներսում՝ ինձ համար բավականին բարդ է ասելը, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում, և ես չէի ցանկանա զբաղվել գուշակությամբ։ Բայց կա զգացողություն, որ պարոն Փաշինյանի փորձերը՝ մնալ իշխանության, դատապարտված են անհաջողության, ինձ մոտ այսպիսի զգացողություն է»,- նման կարծիք հայտնեց Անդրեյ Արեշևը։
Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ գործող իշխանությունները պետք է հեռանան, և ստեղծվի ժամանակավոր ճգնաժամային կառավարություն:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է պաշտպանության և անվտանգության հարցերին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած ՀԱՊԿ նիստի ժամանակ, մեկնաբանելով Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող իրադարձությունները, նշել է որ տարբեր երկրներում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները տանում են դեպի դժոխք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում նոր միջանցք ստեղծելու մասին հայտարարությունը, գրում է iz.ru-ն։
Թուրքական մամուլը սկանդալային է որակել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավար, պետական գործիչ Լորան Վոկյեյի կողմից արված գրառումը և դրան կցված նկարը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի միջուկային գործունեության ակտիվացման նախագծի ընդհանուր դրույթները: