Բաժիններ՝

Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակչում Մարոկկոյի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Կանադայի նկատմամբ՝ 3:0 հաշվով և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր: Հանդիպման առաջին խաղակեսն անցավ լարված և համառ պայքարում։ Կանադայի հավաքականը փորձեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն Մարոկկոյի պաշտպանությունն ու դարպասապահը գործեցին անթերի՝ թույլ չտալով մրցակցին բացել հաշիվը։ Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Ընդմիջումից հետո մարոկկացիները զգալիորեն ավելացրին ճնշումը և 50-րդ րոպեին Ազեդին Ունահին դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Բաց թողած գոլից հետո Կանադան ակտիվացավ, սակայն չկարողացավ արդյունավետ ավարտին հասցնել իր գրոհները։

82-րդ րոպեին Ունահին դուբլ ձևակերպեց՝ կրկնապատկելով Մարոկկոյի առավելությունը, իսկ հանդիպման վերջնամասում` Սուֆիան Ռահիմի օգտվեցին մրցակցի բաց տարածություններից և խփեց Մարոկկոյի երրորդ գոլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031