ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առայժմ չի պլանավորում նիստ գումարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն Անվտանգության խորհրդի անդամները կարող են դա քննարկել:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5204-ով:
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հեռախոսազրույցի ընթացքում։ Այն տեղի է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ:
«Իսկ քանի՞ վայրկյան է հարկավոր նման դիմում գրելու համար: Ավելի քիչ ժամանակ է հարկավոր, քան հեռուստատեսային հարցազրույց տալը: Պետք է սկզբից գրել գրավոր դիմում, իսկ հետո արդեն հանդես գալ եթերով, նա դա արե՞լ է: Երևի թե ոչ, քանի որ մենք կիմանայինք այդ մասին: Իսկ ի՞նչ է՝ նա ունի՞ բավարար կարգավիճակ նման դիմում անելու համար, իսկ նա ընդհանրապես ո՞վ է: Նա պարզապես ԱԽ քարտուղար է: Նա ՀՀ բարձրագույն ներկայացուցիչ չէ: Կասկածում եմ, եթե նա լիներ ՀՀ բարձր ներկայացուցիչը, ապա մենք հստակ կիմանայինք, թե որն է ՀՀ դիրքորոշումը, նա մեկ մի բան է ասում, մեկ՝ այլ:
ԵՄ-ն Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և սահմանին ամբողջական հրադադար հաստատել: Այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
Բժիշկները, որոնք հրավիրվել են Հատուկ ուղղիչ ծառայության կողմից, ամեն օր հասարակության կտեղեկացնեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:
Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտնել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդակցություններ են անցկացնում ռազմական ու դիվանագիտական խողովակներով՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով դիմում է Մոսկվային, մյուս ձեռքով գրում է սեփական խմբակցության պատգամավորների հակառուսական ելույթների տեքստերը։ Սա չափազանց վտանգավոր, պայթյունավտանգ ավանտյուրա է, որի հետևանքները կարող են կործանարար լինել մեր երկրի ու քաղաքացիների համար։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է կովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Ռուսաստանի նախաձեռնությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Անար Էյվազովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին բախումների ընթացքում ադրբեջանական կողմի վիրավորների մասին։
Նոյեմբերի սկզբին նախատեսվող Փաշինյան-Պուտին-Ալիև հետպատերազմյան բանակցությունների երրորդ ռաունդի չեղարկումից հետո սկսվել է Ադրբեջանի իշխանությունների ռազմական սադրանքների հերթական փուլը ՀՀ սահմանների ուղղությամբ: Նախ նոյեմբերի 10-ի երեկոյան ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն անակնկալ կերպով հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայ համայնքին Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի մահվան կապակցությամբ: Պատրիարքության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Էրդողանն իր ցավակցությունը հայ համայնքին փոխանցելու համար զանգահարել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին:
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը»,- ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հայտնվելուն պես մեծ պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև տրոհվել է փոքր հակամարտություների: Կրակում են և՛խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ անդրադառնալով նոյեմբերի 14-15-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած միջադեպերին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր (Միացյալ Նահանգներ), Իգոր Խովաև (ՌԴ), Բրիս Ռոքֆեյլ (Ֆրանսիա)) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում ավելի քան երկու տարի տևող հավաքների և ցույցերի կազմակերպման արգելքը կրկին երկարաձգվել է: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել են Վանի նահանգապետարանից:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների տրամադրած ոչ ճշմարիտ տեղեկատվության արդյունքում ինֆորմացիոն դաշտը լցվում է ադրբեջանական տեղեկատվությամբ:
«Կանխատեսելի էր, որ այս տարաձայնություններով լի սահմանային գործընթացներում անընդհատ լարվածության բռնկումներ են լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակին:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-իր էջը:
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացրածս մեկուկես նոյեմբերյան օրերն իմ մեջ անսասան հավատ առաջացրին, որ Լեռնային Ղարաբաղի հպարտ, ազատասեր և բարի ժողովրդին անհնար է կոտրել անգամ ՀՀ որևէ իշխանության ու նրանց տեղական հաճկատարների սատանայական դավաճանությամբ։ Դավաճանությամբ, որը պատրաստվում էր Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման առաջին իսկ օրից։
«Վարչական սահմանները դրանք պետական չեն, հերի՛ք է ժողովրդին մոլորեցնեն։ Ով ունի այդ քարտեզը, ուղղակի անզեն աչքով անցկացրեք Նախիջևանի տարածքը, Վայոց ձորի տարածքը։ Ու եթե այդ քարտեզներով շարժվենք, ապա էլ ի՞նչ տարածքներ պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Վայոց ձորի հյուսիսից ինչքա՞ն տարածք պետք է անցնի Ադրբեջանին։ Դրա մասին պետք է մտածել, քննարկումներ անցկացնել մասնագետների հետ, որ ունքը սարքելու տեղ՝ աչքն էլ չհանեն»,- նշեց Գրիգորի Այվազյանը։
Իսրայելական ԶԼՄ-ները Թուրքիայի դեմ բոյկոտի կոչ են արեն այն բանից հետո, երբ Թուրքիայում իսրայելցի ամուսիններին ձերբակալել են Ստամբուլի Չամլըջա աշտարակում լուսանկարվելիս «Էրդողանի տունը լուսանկարելու» պատճառաբանությամբ՝ լրտեսության կասկածանքով։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի իր գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով պաշտոնական այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։
Թուրքիայի Չանաքքալե նահանգում երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ ցանկանում է, որ իրենք վերադարձնեն S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, որը Թուրքիան գնել է Ռուսաստանից:
«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը (Turkish Airlines) կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում դադարեցրել է չվերթները դեպի Բրազիլիա, Հարավային Աֆրիկա, Նեպալ, Շրի Լանկա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն տրամադրելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուում:
Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 99-ի: Այդ մասին հաղորդել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) հետազոտությունների և կրթության հարցերով փոխնախագահ Մուստաֆա Շենը հրապարակել է Թուրքիայում անցկացված վերջին սոցհարցման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։